Տաթև Սարգսյանը, ով հասարակությանը հայտնի է ոչ այնքան որպես դերասանուհի, ինչքան սիրային հարաբերությունների մեջ գրկաբաց և պլաստիկ վիրահատություններ նախընտրող դերասանուհի, հիմա էլ նոր հետաքրքրություն է մոգոնել իր համար․ ոչ ավել, ոչ պակաս, որոշել է դառնալ երգի խոսքերի հեղինակ:
Յա, Տաթև ջան, չլինի՞՝ Ավետի ոտքի տակն ես ուզում փորես, դու էլ վաստակավոր դառնաս: Երևի թե Տաթևը հասկացավ, որ ո՛չ իր սիրային հարաբերությունները, ո՛չ իր ընտրած տղամարդիկ, ո՛չ աչքի ընկնող ընկերուհիները, ո՛չ էլ, առավել ևս, իր դերերն իրեն ոչնչի չեն բերում, իսկ աղջիկը, հաստատ, մեծ ախորժակ ու ամբիցիաներ ունի:
Տաթևը հարցազրույց է տվել, որտեղ, այսպես ասած, փորձել է իրեն սուտասան ասողների պորտը տեղը դնել, թե բա՝ տեսեք, վերջապես գտնվեց մեկը, որ իմ երգը կատարեց: Եթե քո մոտ մեծ հպարտություն ա առաջացնում, որ «Պարոն էնտուզմիազմն» է կատարում, գայիր, մեզ ասեիր, մեր հարևան Վզգոյին կասեինք, ինքն ավելի լավ կերգեր: