Սերժ Սարգսյանի հրամանագրերով' Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ' գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի և նշանակալի ավանդի համար մի խումբ մարդիկ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:

Մշակույթի ոլորտում վաստակավոր արտիստի կոչման են արժանացել Սիրուշոն, Մհերը, Արամեն, Մկրտիչ Արզումանյանը և այլք:

Asekose.am-ը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով զրույցի ընթացքում անդրադարձել է վաստակավոր արտիստի կոչում ստացած արտիստներին, ինչպես նաև այն փաստին, որ ինքը նրանց ցանկում չի եղել.

«Չգիտեմ, ապագայում կստանամ վաստակավոր արտիստի կոչում, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ երբ այդ կոչմանն արժանանամ, անպայման պիտի հարց ուղղեմ ու հասկանամ, թե ինչի համար եմ ստանում, արդյո՞ք արժանի եմ այդ կոչմանը, թե ոչ: Չեմ վիրավորվում, բայց ինքս իմ մասին պետք է ասեմ, որ կարծում եմ անցածս ուղին վաստակավոր է»:

Երգչուհի, շնորհավորելով վաստակավորի կոչում ստացած իր կոլեգաներին, խոստովանեց, որ իր՝ վաստակավոր արտիստի կոչմանը չարժանանալն իրեն չի տխրեցում, քանի որ իր համար կան շատ ավելի առաջնային և կարևոր արժեքներ.

«Առհասարակ, ես համեստ երգչուհի ու մարդ եմ, ժողովուրդն ամեն ինչ շատ լավ տեսնում է, գիտի, թե ով է արժանի բարձր կոչումների, իսկ ով՝ ոչ. սա է ինձ համար ամենակարևորը: Բավական երկար տարիներ եմ երգում ու մեծ ճանապարհ եմ անցել, ժողովրդի սերն ու «Նոր ալիք» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելը, կարծում եմ' ամենամեծ վաստակն է: Սրանք են իմ համար թերևս առաջնայինը, մնացածն ինձ համար մեկ է, ուշադրություն չեմ դարձնում նման բաների: Շատ ու շատ արժանի մարդիկ կան, ովքեր ևս չեն ստացել վաստակավորի կոչում: Բոլոր դեպքերում չմոռանամ շնորհավորել կոլեգաներիս՝ ցանկանալով նորանոր հաջողություններ»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։