Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Ադրիանա Գալստյանն, ով այս շրջանում հեռուստատեսային որեւէ նախագծում ներգրավված չէ, բայց փոխարենը առաջին անգամ նկարահանվում է «Հեքիաթահարված» գեղարվեստական ֆիլմում:

 

««Երանի»» հեռուստասերիալից հետո որոշեցի փոքր-ինչ դադար վերցնել, որպեսզի թե ես հանգստանայի, թե հեռուստադիտողը, քանի որ ճիշտ չեմ համարում, երբ քո անդադար ներկայությամբ հոգնեցնում ես նրանց: Միաժամանակ անգործության չմատնվեցի. մինչ ամռանը շատերը հանգստանում էին, ես աշխատում էի, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր էի ստացել»,- նշեց Ադրիանան ու շարունակեց.

 

«Առաջարկը ստացա ռեժիսոր Արամիս Տատուից, ով ապրում եւ գործում է Հոլանդիայում: Նա ինձ նկատել էր «Ֆուլ հաուս» սիթքոմից ու որոշել էր հրավիրել իր ֆիլմում նկարահանվելու, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար: «Հեքիաթահարված»' այսպես է կոչվում այս ֆիլմը, որը հագեցած է առողջ հումորով, այն ռոմանտիկ կատակերգություն է: Այստեղ մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն: Գեղարվեստական ֆիլմում աշխատելաոճը բոլորովին այլ է: Օրինակ, եթե հեռուստասերիալներում դերասանն ինքն է ընտրում իր հագուստը, ապա այստեղ սկսած քո հագուստից, մինչեւ սանրվածք որոշում է մեծ թիմը: Ֆիլմերում իմպրովիզ ավելի քիչ կարող ես անել, իսկ հեռուստասերիալներում դա ավելի հեշտ է»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։