Ծանոթացեք՝ Նատաշա Էնսինոզան է՝ ամերիկուհի ֆիտնես մոդել։ Թեև որոշ կանանց դուր չի գալիս նրա կազմվածքը, տղամարդկանց խելքը գնում է նրա համար։
Միայն նրա մեկ ազդրի գրկաչափը 60 սմ է։ Էնսինոզան օրական 5 ժամ անցկացնում է մարզադահլիճում, պահպանում խիստ սննդակարգ։ Անիրական ինքնակարգապահությունը և իր մարմնի վրա համառ աշխատանքը Նատաշային դարձրել են այն հիանալի աղջիկը, որին հիմա ճանաչում են շատերը։
«Փոքր ժամանակ ես չաղլիկ էի։ Ինչ ասես՝ գլխովս չի անցել դպրոցում,- ասում է սպորտսմենուհին,- բայց հենց դա է ստիպել ինձ մարզադահլիճ գալ ու ջանքեր թափել՝ հանուն նիհարելու»։
Վերջերս նրա երկրպագուներից մեկը նկատել է, որ Նատաշա Էնսինոզան շատ նման է Street Fighter համակարգչային խաղի հերոսներից մեկին՝ Չուն Լիին։ Դրանից հետո Նատաշային հետևող օգտատերերի թիվը հասավ 400 հազարի։
Ներկայումս մոդելն ապրում է Մայամիում, աշխատում է որպես անձնական մարզիչ ու սպորտում է գտնում կյանքի իմաստը։
Ինչ էլ որ մարդիկ մտածեն նրա կազմվածքի մասին, Նատաշայի համառությունն ու նպատակասացությունը հիացմունքի է արժանի։