Երեկ Գայանե Ավետիսյանի տարեդարձն էր: Թեեւ դերասանուհին տոնական խնջույք չէր կազմակերպել ու օրն անցկացրել էր ընտանեկան միջավայրում, բայց Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց, որ անակնկալների պակաս չի զգացել.
«Ծննդյանս տոնական օրը սկսվեց կեսգիշերից, երբ եղբայրս և ընկերներս տոնական տորթով ու ծաղիկներով անակնալ էին կազմակերպել, երաժիշտներ էին հրավիրել, որոնց հետ մենք էլ երգեցինք ու պարեցինք: Չեմ կարող չասել, որ չնայած հատուկ չէի կազմակերպել, բայց օրս իսկապես տոնի վերածվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ ընտանիքիս ու ընկերներիս»,- պատմեց Գայանեն ու հավելեց, որ ծննդյան օրվա լավագույն նվերը ծնողներից է ստացել.
«Շատ հուզիչ էր, երբ առավոտյան արթնանալով, կողքիս պահարանին մի շատ գեղեցիկ բացիկ տեսա, որի մեջ դրված էր իմ անվան տառերով աքրոստիկոս ու շատ հաճելի խոսքեր' գրված հորս կողմից: Դա իսկապես ամենաթանկ նվերն էր»,- հավելեց դերասանուհին:
Գայանեն վստահեցրեց' ծննդյան օրը առանձնահատուկ է խորհում կյանքի ու անելիքների մասին.
«Ծննդյան օրը խորհելու, մտածելու, ինքդ քեզ հասկանալու, թերություններդ շտկելու և առավելություններդ պահելու օր է: Տարեդարձդ միայն քոնն է, այդ օրը կարողանում ես գնահատել և քեզ, և քեզ շրջապատող մարդկանց: Ամեն տարի ևս մեկ տարով մեծանում ու դրանով նաև իմաստանում ես. Հենց սա է տարեդարձի ամենակարևոր իմաստը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Խոսելով իր կյանքի շրջադարձային փոփոխությունների մասին' Գայանեն նշեց.
«Վաղուց եմ հասկացել, բայց այսօր կբարձրաձայնեմ այս մասին' հասկացել եմ, որ կյանքում ամենակարևոր կետին հասնում ես այն ժամանակ, երբ ինքդ քեզ հետ ազնիվ ես քո բոլոր քայլերում, երբ ինքդ քեզ հետ ներդաշնակ ես: Ես հասել եմ ներքին ներդաշնակության' ինքս իմ վրա աշխատելով: Աստծուն մշտապես խնդրում եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր իսկապես իմն են, միշտ մնան ինձ հետ ու լինեն առողջ և անփորձանք, իսկ նրանք, ովքեր իմը չեն, թող անցավ, անպատճառ և լուռ հեռանան»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։