Դերասանուհի Գայանե Ավետիսյանի մոտ հեռուստատեսային տևական դադար է, փոխարենը նա ներկայանում է նոր ֆոտոշարքով, որը վստահել է BlogNews.am-ին: «Շատ մեծ ցանկություն եմ ունեցել ֆոտոշարք անելու վերևում. չգիտեմ՝ ինչու, քաղաքին վերևից նայելը շատ է դուրս գալիս: Լուսանկարներն արվել են տասներեքերորդ հարկում, հեղինակը Խանդութ Պարուրյանն է: Այս անգամ ոչ մի կերպարում հանդես չեմ եկել, ֆոտոշարքը ներկայացնում է Գայանե Ավետիսյան անձին, ոչ թե դերասանուհուն: Ավելի շատ իմ ներքին աշխարհն է ցույց տալիս, որպես բանաստեղծուհի, որպես ռոմանտիկ և նուրբ մարդ, որը էկրանից այն կողմ ես ցույց չեմ տալիս»,- պատմում է Գայանեն։

Գայանեն հաճախ է ներկայացնում ֆոտոշարքեր և, առհասարակ, կարծում է, որ արվեստի մարդը պետք է միշտ կարողանա հետաքրքիր լինել լսարանի համար: «Օրինակ, եթե երգիչները պարբերաբար տեսահոլովակներ են թողարկում, ապա այս դեպքում դերասանուհիները ոչ միայն պետք է խաղան թատրոններում և ֆիլմերում, նաև պետք է ունենան հետաքրքիր, ասելիքով լի ֆոտոշարքեր: Ինձ մոտ հիմա տևական դադար է, բայց ես այս ընթացքը օգտագործել եմ կիսատ թողած գործերս ավարտելու համար»: 

Գայանեն նաև ոճային փոփոխություն է արել, ինչպես նա է ասում, ցանկացել է ավելի մոտ լինել իր բնությանը. «Սա իմ վարսերի համարյա բնական գույնն է։ Մարդիկ պետք է հաճախակի փոխեն իրենց արտաքինը, իսկ բեմի մարդիկ առհասարակ պետք է դա անեն: Սիրում եմ հաճախակի փոփոխություններ անել, բայց շատ կտրուկ փոփոխություններ չեմ սիրում, այսինքն՝ մուգ վարսերից հաստատ չեմ գնա նարնջագույնի: Անում եմ այն, ինչ վստահ եմ, որ ինձ կսազի, և երբևէ չեմ նայում, թե այդ պահին ինչն է նորաձև: Ես կարծում եմ՝ նորաձև է այն, ինչ քեզ սազում է»:

 
 
Реклама 15

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Խանդութ Պարուրյանի