Երկվորյակ

Երկվորյակներն իրենց այնպես են պահում, ասես ողջ աշխարհն իրենց պարտք է, ինչի արդյուքնում իրենց իսկական տականքների պես են պահում: Եվ միայն փորձեք դիմադրություն ցույց տալ, նա կսկսի էլ ավելի անտանելի իրեն պահել, եթե էլ ավելի անտանելի, առհասարակ, հնարավոր է:

Առյուծ

Այռյուծները կարծում են, որ իրենք վերին արտի ցորենն են, բոլորից մի քանի գլուխ բարձր: Եթե նրանք ձեզ վրա ուշադրություն են դարձնում, ապա դա այնպես են անում, ասես ձեզ մեծագույն լավություն են անում: Նրանք այնքան տականք են, որ անգամ չեն էլ փորձում լավ տպավորություն գործել՝ կարծելով, որ անգամ իրենց բացասական կողմերով հանդերձ, միևնույն է, կատարյալ են և բոլորից վեր:   

Կույս

Կույսերը շատ սառն են և հաշվենկատ: Այս տականքի մոտ ամեն բան չոր հաշվարկով է: Նա կարող է անգամ ամենամտերիմների հետ շատ վատ վարվել, եթե ինչ-որ բան իրեն դուր չի գալիս: Կարող է տանջել մտերիմին և դրանից հաճույք ստանալ՝ կարծելով, թե իր կոպտությունն ու անսրտությունը ոչ միայն տեղին են, այլև շատ օգտակար:   

Կարիճ

Կարիճը դաժան է յուրաքանչյուրի հետ, ով չի կարող իրեն արժանի հակահարված տալ: Նա հաճույք է ստանում իրենից թույլերին տանջելուց և ճնշելուց, այդ կերպ ինքնահաստատվում է: Այս տականքը կարող է ձեր ողջ կյանքը հիմնահատակ փչացնել զուտ ուրախանալու նպատակով, անգամ եթե դուք  նրան երբևէ ոչ մի վատ բան չեք արել:   

Այծեղջյուր

Այծեղջյուրները ատում են բոլորին, բոլորին՝ բացի իրենցից: Այս փառասեր տականքի համար նշանակություն չունի՝ տվյալ անձը մտերիմ է, ընտանիքի անդամ է, հարևան է, թե սովորական անցորդ, նա անխտիր ատում է բոլորին, և ոչ մի բարոյական նորմի առաջ կանգ չի առնի սեփական փառամոլությունը բավարարելու ճանապարհին: