Գիտնականները նշել են հորոսկոպի այն 3 նշանները, որոնք երջանկություն և ներդաշնականություն են տալիս դրա տակ ծնված մարդկանց: Հայտնի է, որ հորոսկոպի նշանը, որի հովանու տակ ծնվել է մարդը, մեծ ազդեցություն է ունենում նրա բնույթի և խառնվածքի վրա: Մարդուն օժտելով այս կամ այն հատկություններով տվյալ նշանը կարող է նրան անսահման երջանիկ կամ դժբախտ դարձնել:
3. Ջրհոս Այս նշանը հայտնվել է մեր ցուցակում ոչ պաըահաբար: Բանն այն է, որ մարդիկ, ովքեր ծնվել են այս նշանի տակ, անհոգ են մոտենում կյանքին, չեն մտահոգվում առկա խնդիրների համար և անդադար ձգտում են վայելքներին: Այս մարդիկ կապված չեն մեկ վայրի հետ, չեն անհանգստնում կողքին սիրելիի բացակայության պատճառով, չէ որ իրենց կողքին միշտ շատ ընկերներ կան և հենց այդ պատճառով նրանց սրտանոթային և նյարդային համակարգերն առավել ամուր են, քան մյուսներինը: Ոչ պակաս կարևոր փաստ է այն, որ Ջրհոսները բազմակողմանի զարգացած են և շատ շփվող, այդ իսկ պատճառով միշտ մեծ պահանջարկ են վայելում և երբեք միայնակ չեն մնում:
2. Առյուծ Ոչ ոք չի զարմանա, երբ Առյուծի նշանի տակ ծնվածներին տեսնի աշխարհի ամենաերջանիկ մարդկանց ցուցակում: Եվ դա իսկապես այդպես է, քանի որ այս գործարար մարդկանց մոտ ստացվում է գրեթե ամենը, ինչ նրանք ցանկանում են: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ և ազնիվ, լայն հայացքների տեր են, այդ իսկ պատճառով Առյուծի շրջապում միշտ շատ մարդիկ կան, ում հաշվին կարելի է ինքնահաստատվել և որոնց կարելի է կառավարել, և այսպիսով վայելել կյանքը: Ի թիվս այլ բաների, Առյուծն իսկական էսթետ և գուրման է: Նրանք ուղղակի պաշտում են ամեն նրբաճաշակը, թանկարժեքն ու որակյալը, այդ իսկ պատճառով կյանքում միշտ ձգտում են ունենալ լավագույնը, ինչին և սովորաբար հասնում են: Հիացական հայացքներն ու շողոքորթությունը այս մարդկանց դարձնում է ամենաերջանիկներից մեկը:
1. Երկվորյակներ Աշխարհում ամենաերջանիկների շարքում առաջին հորիզոնականը հենց այնպես չէ, որ բաժին է հասել Երկրվորյակներին: Այս մարդիկ իրենց մեջ միավորում են Առյուծի իմաստասիրությունը, հեղինակությունը և կյանքը սիրելու հատկությունը, ինչպես նաև Ջրհոսի անհոգությունն ու հաղորդակցման կարողությունը: Երկվորյակների նշանի տակ ծնվածներն օժտված են ամենագլխավոր հատկանիշով, որը չունեն մյուսները. նրանք կատարելապես ազատ են: Նրանց մեջ համակցված է ազատությունը կոմպլեքսներից և նախապաշարմունքներից, այլ անձանց ազդեցությունից և նույնիսկ սեփական սովորություններից: Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս հարցումը, Երկվորյակներն այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքի ընթացքում փորձել են բոլոր հաճույքները և իրենց համար ընտրել են այն, ինչ իրենց երկնային ուրախություն է պարգևում: Համաձայն վիճակագրական տվյալների, Երկվորյակների 90 տոկոսից ավելին իրենց կատարյալ երջանիկ մարդիկ են համարում և պատրաստ են այն կիսել ուրիշների հետ: Նյութի աղբյուրը' Yelaket.am