Կասկած չկա, որ Դուբայն աշխարհի շքեղության մայրաքաղաքն է, որտեղ իրագործվել են բազմաթիվ յուրօրինակ ճարտարապետական գաղափարներ։
Աշխարհի ամենամեծ ստորջրյա հյուրանոցը ևս լինելու է Դուբայում։
Հյուրանոցը նման է թռչող որևէ օբյեկտի ապագայից։
Ջրի ներքևում կա 21 ննջասենյակ։
Հյուրանոցից կարելի է տեսնել ծովային կյանքը։
Հյուրանոցում կան լողավազաններ, սպա, բար, ռեստորաններ, մարզասրահ ու զվարճանքի բազում այլ կենտրոններ։
Հյուրերին հյուրանոց հասցնում է հատուկ ուղղաթիռը։