Խոյ: Այսօր ունակ կլինեք հաղթահարել ամեն բան։ Օրվա ընթացքում դժվարություններ կունենաք, սակայն դրանք չեն կարողանա կոտրել ձեզ։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում տրամադրության անկում ունենաք, սակայն օրվա վերջում ամեն բան ավելի դրական կդառնա։
Ցուլ: Այսօր լավ օր է ինքնադրսևորվելու համար։ Փորձեք ինչ-որ նոր աշխատանքով զբաղվել։ Հաճույք ստացեք այն ամենից, ինչ անում եք ու մի մտածեք շրջապատի մարդկանց կարծիքի մասին։
Երկվորյակ: Այսօր հիանալի օր կլինի։ Օրվա ընթացքում ձեզ կարող է թվալ, որ հետ եք մնացել կյանքի ռիթմից։ Փորձեք մի փոքր հանգստանալ ու մտածել այն մասին, թե իրականում ինչ եք ցանկանում։ Օրվա վերջում հետաքրքիր անակնկալ կստանաք։
Խեցգետին: Այսօր չափից շատ կապված կլինեք այն մարդկանց հետ, որոնց համար դուք այնքան էլ մեծ նշանակություն չունեք։ Փորձեք հեռու մնալ այն մարդկանցից, որոնք միայն վնասում ու օգտագործում են ձեզ։ Առջևում մեծ փոփոխություններ են սպասվում, այնպես որ պետք է միայն հուսալի մարդկանցով շրջապատված լինեք։
Առյուծ։ Այսօր չափազանց ուժեղ ու կենսուրախ կլինեք։ Օրվա ընթացքում կկարողանաք խուսափել բոլոր դժվարություններից կամ հաղթահարել դրանք։ Երեկոյան անակնկալ հյուրեր են սպասվում։
Կույս: Այսօր պետք է փորձեք ամեն ինչում ներդաշնակություն պահպանել։ Դա նշանակում է, որ պետք է ամեն կերպ փորձեք լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք բացասաբար են տրամադրված։ Երեկոյան փորձեք հանգստանալ ու ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ։
Կշեռք: Այսօր պետք է կարողանաք հաճույք ստանալ ամեն մանրուքից։ Օրվա ընթացքում բաց մի թողեք ուրախանալու և լիցքաթափվելու հնարավորությունը։ Այսօր բավականին կարևոր իրադարձություն կկատարվի, որը կփոխի ձեր կյանքը։
Կարիճ: Այսօր ձեզ կթվա, որ անհետաքրքիր ու հանգիստ օր է սպասվում, սակայն իրականությունն այլ է։ Այսօր բավականին լարված կլինեք ու չեք կարողանա կենտրոնանալ։ Օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կունենաք, որոնք կկարողանաք հաղթահարել։
Աղեղնավոր: Այսօր պետք է ամեն կերպ առաջ շարժվեք ու չմտածեք հետևանքների մասին։ Կկարողանաք հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե թույլ չտաք, որ մարդիկ խանգարեն ձեզ։ Օրվա ընթացքում փորձեք որքան հնարավոր է կենտրոնացած լինել։
Այծեղջյուր: Այսօր լավ օր է նոր հետաքրքրություններ ու ընկերներ ձեռք բերելու համար։ Փորձեք ավելի անկաշկանդ ու ազատ լինել և այդ դեպքում կկարողանաք որոշակի ձեռքբերումներ ունենալ։ Այսօր մի խուսափեք նոր ծանոթություններից, քանի որ դրանք շատ հաջող կլինեն։
Ջրհոս: Այսօր ձեզ փոփոխություններ են սպասվում։ Դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինեք ամեն տարօրինակ իրադարձությանը։ Հնարավոր է, որ հին ծանոթներից մեկին հանդիպեք, ով բավականին հետաքրքիր նորություն կհայտնի։
Ձկներ։ Այսօր շատ ստեղծարար կլինեք ու կկարողանաք գրավել մարդկանց ուշադրությունը։ Փորձեք օգտվել դրանից ու նոր ծանոթություններ հաստատել։ Այսօր կայացրած բոլոր որոշումները հաջողություն կունենան։