Խոյ: Այսօր պետք է մտածեք սեփական առողջության մասին։ Հնարավոր է, որ վերջերս դադարել եք մտածել առողջ ապրելակերպի մասին։ Այդ պատճառով մոտ ապագայում կարող եք լուրջ խնդիրներ ունենալ, այնպես որ անցեք առողջ սննդի ու սկսեք մարզվել։
Ցուլ: Այսօր շատ աշխույժ կլինեք ու կգրավեք մարդկանց ուշադրությունը։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում փոքրիկ խնդիրներ ունենաք, սակայն թույլ մի տվեք դրանց փչացնել ձեր տրամադրությունը։ Օրվա վերջում ավելի դրական մթնոլորտ կստեղծվի։
Երկվորյակ: Այսօր ձեր մտքերը մեկ ուղղությամբ կաշխատեն ու ոչ մի դեպքում չեն շեղվի։ Օրվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ կպատահեն, սակայն դուք հաճույք չեք ստանա դրանցից։ Ձեզ համար օրը բացասական ու տխուր կլինի։
Խեցգետին: Այսօր էներգիայով լեցուն կլինեք, իսկ դա նշանակում է, որ կկարողանաք որոշակի հաջողություններ ունենալ։ Հնարավոր է, որ այսօր անձնական կյանքում փոփոխություններ լինեն, որոնք այնքան էլ չեն ուրախացնի ձեզ, սակայն հետագայում կհասկանաք, որ դա ճիշտ որոշում էր։
Առյուծ։ Այսօր պետք է հեռու մնաք այն ամենից, ինչ կեղծ է թվում։ Ոչ մի դեպքում մի ստեք, քանի որ ձեր սուտը կարող է բռնվել։ Այսօր եղեք պարզ ու անկեղծ և ամեն բան հաջողությամբ կստացվի։
Կույս: Այսօր շատ զգացմունքային կլինեք։ Օրվա ընթացքում միայն ձեր զգացմունքներով կառաջնորդվեք, իսկ դա հնարավոր է, որ վատ վիճակի մեջ գցի ձեզ։ Փորձեք ինչ-որ մեկից խորհուրդ հարցնել, քանի որ միայնակ չեք կարողանա գլուխ հանել։
Կշեռք: Այսօր մի խանգարեք մարդկանց անել այն, ինչ նրանք ցանկանում են։ Օրվա ընթացքում ընդհանրապես պետք չէ խառնվել օրվա ընթացքում, պարզապես հետևեք իրադարձություններին ու ոչինչ մի արեք։ Օրը բավականին միապաղաղ կանցնի։
Կարիճ: Այսօր կհիշեք ձեր բոլոր գաղտնի ցանկությունների մասին ու կցանկանաք իրականացնել դրանք։ Ոչինչ չի խանգարում ձեզ անել այն, ինչ ցանկանում եք։ Այսօր ոչ ոքի մի լսեք ու պարզապես վայելեք օրը։
Աղեղնավոր: Այսօր խնդիր կունենաք ձեր վերադասի հետ։ Հնարավոր է, որ նա դժգոհ լինի ձեր աշխատանքից ու որոշի ասել այդ մասին։ Ոչ մի դեպքում վեճերի չհրահրեք, քանի որ այսօր ձեզ համար անհաջող օր է։ Փորձեք ավելի համբերատար ու հանդուրժող լինել։
Այծեղջյուր: Այսօր ցանկացած զբաղմունքից հաճույք կստանաք։ Սա լավ օր է նոր ծրագրեր կազմել և դրանք իրագործելու համար։ Փորձեք օրվա ընթացքում ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել և միայն այդ դեպքում կկարողանաք հաջողության հասնել։
Ջրհոս: Այսօր շատ ակտիվ կլինեք ու կկարողանաք մի շարք ծրագրեր իրականացնել։ Կհայտնվեք ուշադրության կենտրոնում, սակայն դա կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։ Փորձեք ավելի անկաշկանդ լինել։
Ձկներ։ Այսօր պետք է զիջող լինեք և պատրաստ լինեք փոխզիջումների գնալ։ Հնարավոր է, որ դա ձեզ ամենևին էլ դուր չի գա, սակայն պետք է կարողանաք ցանկություններն ու անհրաժեշտությունը տարբերակել։ Օրը բավականին հագեցած կանցնի։