Հայ ճանաչված տղամարդ-աստղերն ապրիլի 7-ին Մոսկվայում կներկայացնեն հայ տղամարդկանց նոր՝ «LOVE-SHOW» նախագիծը: Համերգը կսկսվի ժամը 19:30-ին, Մոսկովյան պետական կենտրոնական «Ռոսիա» համերգասրահում: Դրան կմասնակցեն հանրահայտ երգիչներ, մասնավորապես, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Հայկոն, Արսեն Սաֆարյանը, Մրոն, Արտաշ Ասատրյանը, Միհրան Ծառուկյանը, Մարտին Մկրտչյանը: Շոուն կվարեն Մարկ Սաղաթելյանը եւ Արմեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ը Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում, նշվում է որպես Մայրության եւ գեղեցկության օր, եւ համերգը նվիրված է հենց այդ տոնին: