Բոլորն էլ գոնե մի փոքր խանդ զգում են, բայց ոչ բոլորն են արտահայտում դա։ Ձեր զուգընկերոջն ավելի լավ հասկանալու համար կարող եք տեսնել՝ ինչպես է նա արձագանքում, երբ խանդում է, ըստ հորոսկոպի նշանի։

Խոյեր (մարտի 21-ապրիլի 19)

lovedyouthrueverything

Խոյերի մոտ խանդի նոպաներ հաճախ են լինում։ Երբ նրանք խանդում են, նրանց զուգընկերներն այլևս պրծում չունեն։ Պարզապես մշտապես համոզե՛ք նրանց, որ նրանք պատճառ չունեն խանդելու։

Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20)

notstupid

Ցուլերը, լինելով չափազանց հավատարիմ, նույնն են ակնկալում իրենց զուգընկերներից։ Եթե նրանք սկսում են կասկածել որևէ բան, նրանք կսկսեն հետաքննությունը։ Լավն այն է, որ ցուլը ռացիոնալ է, այնպես որ, սա հազվադեպ է լինում։

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 20)

clueless

Երկվորյակները կասեն, որ խանդում են, ու Դուք ստիպված կլինեք ջանքեր թափել՝ նրանց համոզելու, որ խանդն անտեղի է։

Խեցգետին (հունիսի 20-հուլիսի 22)

crying-jigglypuff

Խեցգետինը դժվար թե նկատի՝ ինչպես է զուգընկերը դավաճանում նրան, քանի որ նրանք սիրո հարցում կույր են։ Սակայն երբ նրանք պարզում են ճշմարտությունը, այլևս ոչինչ Ձեզ չի օգնի. նա Ձեզ երբեք չի ների։

Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի22)

payattention

Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Եթե Ձեր ուշադրության թեկուզ մի փոքր մասը հասնի մեկ ուրիշին, առյուծը խանդից կպայթի։ Լավն այն է, որ Առյուծները Ձեզ ազատություն են տալիս, թողնում են անկախ զգալ. նրանց պարզապես պետք է իմանալ, որ նրանք միակն են Ձեր կյանքում։

Կույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)

notleapinginjoy

Կույսերը չափազանց խանդոտ են, բայց Դուք երբեք չեք իմանա այդ մասին, մինչև չբռնացնեք նրանց Ձեզ լրտեսելիս։ Նրանք կսկսեն կասկածել ու վերլուծել Ձեր ամեն քայլը։ Դժվար է վերականգնել նրանց վստահությունը։ Այս նշանի տակ ծնված մարդիկ հիշում են ամեն բան։

Կշեռք (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22)

noway

Նրանք գաղտնի կխանդեն, որովհետև չափազանց անպաշտպան են ու ուզում են, որ իրենց շատ սիրեն։ Այնուամենայնիվ, կշեռքը խուսափում է կոնֆլիկտներից, այնպես որ, Դուք երբեք չեք իմանա՝ երբ է նա խանդում։ Նրանք համոզում են իրենց, որ պետք չէ խանդել։

Կարիճ (հոկտեմբեր 23-նոյեմբեր 21)

flipfruitbowl

Կարիճը կենդանակերպի ամենախանդոտ նշանն է։ Նրանց պետք է անընդհատ համոզել, որ նրանք Ձեր համար 1-ինն են։

Աղեղնավոր (նոյեմբեր 22-դեկտեմբեր 21)

whywouldicry

Խանդո՞տ, Աղեղնավո՞րը. ո՛չ, երբե՛ք։ Նրանք երբեք չեն ընդունի դա, որովհետև եթե ընդունեն, հարաբերությունները կավարտվեն։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-հունվարի 19)

coverearsnooo

Այծեղջյուրներին համոզելը, որ բաց խոսեն իրենց զգացմունքների մասին, աշխարհում ամենադժվար բանն է։ Դուք չեք իմանա, որ նրանք խանդում են, իսկ դա հաճախ է լինում։

Ջրհոս (հունվարի 20-փետրվարի 18)

eyeroll-rachelzoe

Արտաքինից նրանք, հնարավոր է, սառը թվան, բայց եթե խանդում են, անում են ամեն բան, նույնիսկ մանիպուլյացիաների են դիմում՝ իրենց սիրեցյալին իրենց կողմը քաշելու համար։ Բարեբախտաբար, Ջրհոսները հազվադեպ են խանդում։

Ձկներ (փետրվարի 19-մարտի 20)

solongpartner

Ձկները ջրային նշաններից ամենաքիչ խանդոտն են։ Այնուամենայնիվ, նրանք ուշադրություն ու սեր են պահանջում, որովհետև իրենք էլ շատ հավատարիմ են։ Եթե նրանք ուշադրություն չզգան, քիչ-քիչ կհեռանան զուգընկերոջից։