Առաջիկա Խոզի տարին կենդանակերպի բոլոր նշանների համար հաջողություն է կանխատեսում բոլոր գործերում, հատկապես՝ սիրային և փողային։ Բայց կան 5 նշաններ, որոնք տարվա տիրուհին հատկապես կփոխհատուցի գործադրած ջանքերի համար։ Նրանք ստիպված չեն լինի շատ աշխատել, իսկ փողը կգա ու կգա։ Նրանք Կենդանակերպի այն նշաններն են, որոնց կուղեկցի ֆինանսական հաջողությունը։
Եվ այսպես՝
Այծեղջյուր
Եվ նա արժանի է, քանի որ ավելի աշխատամոլ մեկը, քան Այծեղջյուրն է, դժվար է պատկերացնել։ Այս նշանի ներկայացուցիչները պարզապես պաշտում են փողը։ Այծեղջյուրի համար կարևոր է, որ հասնի իր առջև դրված նպատակին, դրա համար էլ նա ամեն ինչ կանի, որ դա տեղի ունենա։ Նրանք կարող են աշխատել նաև հանգստյան օրերին, և ազատ ժամանակ։ Եվ հենց 2019թ. Դեղին խոզը շռայլորեն կպարգևատրի այս նշանի ներկայացուցիչներին։
Կույս
Դժվար է գտնել ավելի պեդանտ և փող կուտակել կարողացող մարդկանց։ Կույսն ըստ էության շատ տնտեսող է ու կարողանում է փող ծախսելու հարցին ճիշտ մոտենալ, իսկ դա ամենապահանջված կարողությունն է։ Բայց դա ժլատություն չէ, այլ վաստակած յուրաքանչյուր կոպեկը գնահատել կարողանալու ունակություն։ Չէ՞ որ Կույսերը շատ են աշխատում ու միշտ ուզում են լինել իրենց ոլորտի լավագույն մասնագետը։ 2018 թվականն այս նշանի ներկայացուցիչների համար նույնիսկ շատ հաջող տարի էր, բայց 2019թ. նրանց համար իսկական ճեղքում կլինի։
Բավական է տնտեսեք. Ժամանակն է վայելել կյանքը կամ իրականացնել վաղուց պլանավորված գնումը։ Մի մտահոգվեք, Դեղին խոզը թույլ չի տա՝ սնանկանաք։
Ջրհոս
Սա շատ կրթված ու տեղեկացված նշան է, և նրա ներկայացուցիչները չեն դադարում անընդհատ սովորել։ Դա ուղղակիորեն կապված է նրանց դրամապանակի հաստության հետ։ Չէ՞ որ նրանք միշտ տեղյակ են նորություններից ու կարողանում են իրենց գործունեության մեջ նորություններ ներդնել։ Ջրհոսները համարում են, որ հասնել կարելի է ամեն ինչի, կարևորը ջանքեր գործադրելն է։ Բայց 2019թ. այս մարդկանց հաջողության հասնելու համար հարկ չի լինի էական ջանքեր գործադրել. Աստղերը հոգ կտանեն Ջրհոսների բարեկեցության համար։
Առյուծ
Այս նշանի հովանավորության տակ ծնվածները գալիք տարում իսկական հաջողակներ կլինեն։ Այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հավատարիմ ընկերներ լինել ու ստեղծել իրենք իրենց մասին դրական տպավորություններ հենց առաջին հանդիպումից։ Այդպիսի ունակություններն Առյուծներին հաջողակ են դարձնում, նրանք հեշտությամբ լավ ներդրողներ են գտնում։
Փողն Առյուծներին սիրում է, դրա համար էլ նրանք գործնականորեն երբեք ֆինանսապես անհաջողակ չեն լինում։ 2019թ. բացառություն չի լինի։ Իսկ եթե Առյուծը ռիսկի դիմի, հաստատ չի տուժի։
Աղեղնավոր
Աղեղնավորը խորամանկ նշան է։ Նա հեշտությամբ կարող է այնպես անել, որ իր փոխարեն ինչ-որ մեկն աշխատի։ Այս նշանի ներկայացուցիչները լավ հոգեբաններ են ու կարողանում են մարդկանց մանիպուլյացնել, բայց, բացի դրանից, նրանք նաև աշխատասեր են, հեշտ են նոր բան սովորում ու խորամանկ են, ինչպես արդեն նշեցինք։ Նրանք շատ մանր անհաջողություններ կունենան հաջորդ տարում, բայց հմտորեն դրանք հաղթահարելով՝ Աղեղնավորները լավ պարգևատրում կստանան 2019թ տիրուհուց։