Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագիծը ներկայացնում է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանին' իր «Տերևների պար» ստեղծագործությամբ:
Նախագծով նպատակ ունենք դասական երաժշտաարվեստում բացահայտել և հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ, քանի որ կարևորում ենք դասական երաժշտության ստեղծումն ու տարածումը: Բացի այդ, մեր առջև խնդիր ենք դրել աջակցել շնորհալի երիտասարդներին՝ ներկայանալու հանրությանը։

 

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Ռոնովն է:

 

Աննա Մանուկյանը գերազանց ավարտել է երաժշտական դպրոց, քոլեջ, այնուհետև սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 2012 թվականին թողարկվել է Աննայի առաջին ձայնասկավառակը, որում ներառված է եղել «Տերևների պար» ստեղծագործությունը, այն Աննան գրել է դեռևս 12 տարեկանում: Այս ստեղծագործության մեջ հեղինակը փորձել է երաժշտության լեզվով վերարտադրել աշնանային տեսարան:

 

Նախագիծը շարունական բնույթ է կրում, մասնակիցներին ընտրում է ֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհուրդը:

 

Մեր հասցեն' ք. Երևան, Աբովյան 2