Հայկական արմատներ ունեցող ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instgram-ի իր էջում մի հոլովակ է հրապարակել, որում երևում է , թե ինչպես է Թուրքիայի ակումբներից մեկում պարում Կոմիտասի «Դլե յաման» երգի remix տարբերակի ներքո:
Բորոդինայի այս քայլը վրդովվեցրել է համացանցի հայ օգտատերերին, ովքեր տեսանյութի տակ արված մեկնաբանություններում մեղադրել են հաղորդավարուհուն' նշելով, որ տեղին չէ պարել այն երգի ներքո, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը: Նրանցից շատերը խնդրել են հաղորդավարուհուն հեռացնել այդ տեսանյութը:
Նրանք այսպիսի մեկնաբանություններով են ողողել տեսանյութը՝
«Աններելի է ուղղակի, ինչպես կարելի է այս երգն ակումբում միացնել, հերիք չէ, դեռ մի բան էլ պարել նրա ներքո», «ջնջիր այս խայտառակությունը հիմար», «Սա պարզապես ծաղրանք է» , «Ես ամաչում եմ նրանց համար, ովքեր արել են այս երգի remix տարբերակը»,«Եթե դուք այսքանից հետո չջնջեք այս տեսանյութը, ապա կնշանակի, որ Դուք դա միտումնավոր եք արել», «Այս երգի տակ հայերը ողբում են, իսկ Թուրքիայում պարում են», «Սա նման է գերեզմանի մոտ պարելուն»։