Լիլիթ Հովհաննիսյանը, ով համեմատաբար ամենաքիչ «աշխատանքային փորձը» ունի մեր շոուբիզնեսում, այսօր համարվում է ամենասիրված, ամենապահանջված ու սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող երգչուհիներից մեկը։ 
Իսկ ինչպես սկսվեցին Լիլիթի «առաջին քայլերը» շոուբիզնես։


Mypage.am-ը ձեզ է ներկայացնում թե որտեղից մենք սկսեցինք ճանաչել Լիլիթին և ինչպես նրա կարիերան առաջընթաց արձանագրեց։ 
Հանրության համար Լիլիթը՝ որպես սկսնակ երգչուհի սկսեց ընկալվել «Հայ սուպերսթար» նախագծում իր մասնակցությունից հետո։ 
Այսպիսին էր նա այդ ժամանակ՝ 

Իսկ այսպես երգում էր։ 

 

 

 

Հայ սուպերսթար նախագծից որոշակի ժամանակ հետոնա դեռ շարունակում էր լինել փոքր հայտնի ու իրեն ճանաչում էին որպես Հայ սուպերսթարի Լիլիթ։

 

Այնուհետ, երբ նա ծանոթացավ Վահրամի հետ, սկսվեց Լիլիթ Հովհաննիսյան երգչուհու կարիերայի վերելքը։ 
Սա Լիլիթի ու Վահրամի առաջին համագործակցություն էր ու այդ ժամանակ, դեռ, Լիլիթին ճանաչում էին Վահրամի միջոցով։ 

 

 

Սկզբնական շրջանում Լիլիթի  հիթերից է «Թե աղջիկ լինեի» երգը։ 

 

Այնուհետ շարունակվեց Լիլիթի կողմից մեկը մյուսի հետևից նոր հիթերի ձայնագրությունները։ Իսկ վերջերս, նա սկսեց նաև դուետներով հանդես գալ, դուետներից ամենաշատ քննադատության արժանացավ Լիլիթի ու Կամիլի կատարումը։ 

 

Կարելի է փաստել, որ Լիլիթը համարվում է մեր շոուբիզնեսի ամենաաշխատասեր աստղերից մեկը։