Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը, պարզվում է, իրեն շատ է հավանում կանացի կերպարում: Ինչպես գրում է paparazzi.ru կայքը, վերջերս երգիչը համացանց էր ներբեռնել կնոջ կերպարով իր լուսանկարները: Երգիչն այնքան լավ արձագանքներ է ստացել, որ որոշել է այդ շարքից ևս մեկ լուսանկար բեռնել: Լուսանկարում 29-ամյա երգիչը «Տաղանդներ և մահացածներ» թատերական ներկայացման կերպարներից մեկի հագուստն է կրում:
Նրա հետ լուսանկարվել է նաև ներկայացման մեկ այլ մասնակից՝ Դեյզի անունով շունը: