Դերասանուհի էլեն Ասատրյանի լուսանկարները նոր ասեկոսեների պատճառ են դարձել: Վերջին շրջանում նա հաճախ է իր սոցիալական էջերում լուսանկարներ հրապարակում, որտեղ Աշոտ անունով երիտասարդի ընկերակցությամբ է: Մտերմիկ լուսանկարները շատերին թույլ են տվել կարծել, թե երիտասարդը էլենի սիրելին է:

 

Life.panorama.am-ը կապ հաստատեց Էլեն Ասատրյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք տարածված կարծիքները համապատասխանում են իրականությանը:

 

«Ոչ, իմ սիրտն ազատ է, սիրելի չունեմ: Իսկ ինչ վերաբերում է լուսանկարների տղային, նա պարզապես իմ վարսահարդարն է, ում հետ արդեն շատ մտերիմ ու լավ ընկերներ ենք: Նրա հետ ծանոթացել եմ ընկերուհուս՝ Ժաննա Բուտուլյանի միջոցով, մի քանի այցելություններից հետո Աշոտի հետ մտերմացանք, քանի որ նա ոչ միայն լավ մասնագետ, այլեւ լավ մարդ է: Հիմա շատերը գիտեն, որ մտերիմ ենք ու հաճախ են տարբեր միջոցառումներին ինձ ու Աշոտին միասին հրավիրում: Ասեկոսեներին ի պատասխան կրկնեմ՝ մենք սիրելիներ չենք»,- նշեց դերասնուհին: