Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, զվարճացրել է շոումենի երկրպագուներին: Նա մեկնաբանություն է թողել ամուսնու հրապարակած լուսանկարի ներքո, որում պատկերված է Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի Լիգայի Գավաթով:
«Գարիկ, ես քեզ նման ծաղկամանի մասին էի ասում: Այն շատ կսազի մեր հյուրասենյակի հետ: Հարցրու Հենրիխին, խնդրում եմ, որտեղից է վերցրել այն»,-գրել է Լևինան մեկնաբանությունում:
Մարտիրոսյանի էջի հետևորդներից շատերը արձագանքել են նրա կնոջ կատակին՝ դրական արձագանքներ թողնելով: