Asekose.am-ին հայտնի է դարձել, որ երգիչ Մհերը գաղտնի նշանադրվել է: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Մհերի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր: Մհերի պրոդյուսերը' Գեորգի Հարությունյանը, մեզ հետ զրույցի ընթացքում հաստատեց լուրը:

 

«Այո, Մհերը նշանդրվել է երեկ: Արարողությունը եղել է նեղ շրջանակներում, որին ներկա են եղել միայն ամենամոտ մարդիկ»,- ասաց Գեորգին:

 

Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ երգչի ընտրյալը արվեստի բնագավառից չէ.նա մասնագիտությամբ մանկավարժ է:

 

Մեր այն հարցին' ինչու՞ է Մհերն այդ ամենը գաղտնի պահել հանրությունից, Գեորգին նշեց, որ երգիչն իր անձնական կյանքը չհանրայնացնելու իրավունք ունի:

 

Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե երբ տեղի կունենա հարսանեկան արարողությունը, Գեորգին նշեց, որ այդ մասին մարդիկ կիմանան միայն հարսանիքից հետո: