«Ես և Ջուսը ամուսնալուծվել ենք, գործն արդեն դատարանում է»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ջուսի ամուսինը' փաստաբան Վահագն Մանուկյանը:

 

Վերջինս նշեց, որ պատճառը եղել է Ջուսի պահվածքը:

 

«Մեր ամուսնալուծության պատճառը եղել է այն, որ Ջուսն իր բնույթով չի կարող լինել ո՛չ կին, ո՛չ մայր: Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող: Ես նրան տվել եմ իմ սիրտը, բայց դա նրան պետք չէր: Ես այլևս պատասխանատվություն չեմ կրում նրա վարքի համար, ես պատվի մարդ եմ: Մարդը պետք է գնահատի և շնորհակալ լինի այն դեպքում, երբ քեզ բացի ամեն ինչից, տալիս են նաև սիրտ ու հոգի:

 

Բայց երբ թքում են այդ ամենի մեջ այն բանի համար, որ կողքիդ տղամարդ է, ով մատնանշում է ոչ պատշաճ պահվածքդ, փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է քեզ պահես, ինչպես լինես իսկական կին... 40 տարեկանում լինելով կին և ապագա մայր' նա իրեն ճիշտ չեր պահում: Նա շարունակում էր իրեն նախկինի պես պահել, այդ ամենը շարունակվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ես և ընտանիքը նրա կողքին էինք: Չի կարելի, անթույլատրելի է: Չի կարելի մերկ վազել ամբողջ աշխարհով, պետք է մտածել ամուսնու և երեխայի պատվի և արժանապտվության մասին: Ես այնքան տղամարդ եմ, որ կարող էի վերջ դնել նրա անցյալի խոսակցություններին, բայց այդ ամենը նրան պետք չէր, Աստված նրա հետ: Կյանքը շարունակվում է»,- պատմեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: