Ամերիկացի հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ ևս ունեն իրենց գաղտնիքները՝ չնայած նրանք փորձում են կանանց հակառակը համոզել: Այսպես, տղամարդկանց 30 տոկոսը կարդում է կանանց համար նախատեսված գրականություն:
Նրանք ուսումնասիրում են կանանց հոգեբանությունը, որպեսզի հետո դրանք օգտագործեն իրենց նպատակներին հասնելու համար: Տղամարդիկ ևս այնպիսի «հիստերիկներ են», ինչպես կանայք:
Սակայն, որպես կանոն, տղամարդը հաճախ փորձում է թաքցնել իր հույզերը: Իրականում շատ հազվադեպ են տղամարդկանց դուր գալիս «ազատ հարաբերությունները»:
Այսինքն՝ նա դրանց դեմ չէ, սակայն դա միայն իրեն է կարելի:
Տղամարդկային ինքնասիրությունը չի կարող թույլ տալ, որպեսզի իր սիրելին «ձախ» գնա: Տղամարդու համար սեռական կապը լուրջ հարաբերություններ սկսելու համար պատճառ չի հանդիսանում:
Եթե նա կնոջը սեքս է առաջարկում, որպես կանոն, տվյալ տղամարդու հետ լուրջ հարաբերություններ չեն կարող լինել:
Եթե տղամարդը լուրջ հարաբերություններ է ցանկանում, ապա նա ամեն ինչ կանի՝ ըստ հասարակության կողմից ընդունված ձևաչափերի: