32-ամյա Նաստյա Կամենսկիխն արդեն հինգներորդ ամիսն է՝ ապրում է 38-ամյա Ալեքսեյ Պոտապենկոյի (Պոտապ) հետ նրա օրինական կնոջ կարգավիճակում։ Երաժիշտն անկեղծորեն պատմել է՝ ինչպես է ապրում գեղեցկուհի երգչուհու հետ։

Պոտապը խոստովանել է, որ Նաստյան փոխել է իր սովորությունները։ «Ամբողջությամբ առողջ ապրելակերպ։ Երիտասարդ կին։ Նա ինձ շեղում է այն կյանքից, որը բուռն էր եւ ճիշտ է անում։ Կյանքի նոր շրջան է սկսվել, ստեղծագործության նոր փուլ։ Ռոմանտիկ ու շատ ազնիվ»,- պատմել է կատարողը։

Նա հավաստիացնում է, որ հանգիստ է վերաբերում սիրելիի համարձակ ֆոտոշարքերին՝ հասկանալով, որ դա նրա աշխատանքն է։ Նաստյան հաճախ է անկեղծ լուսանկարներ հրապարակում, որոնք գրգռում են երկրպագուների երեւակայությունը։

«Ես վստահ տղամարդ եմ։ Ոչ թե իմ, այլ սիրուս առոմով։ Եվ դա նույնիսկ դուր է գալիս ինձ, ինձ դուր են գալիս նրա անկեղծ լուսանկարները, ֆոտոշարքերը։ Ինձ դուր է գալիս, որ նա դուր է գալիս։ Եվ որպես տղամարդ եւս։ Ես գիտեմ, որ նա շատ գեղեցիկ կին է։ Բայց նա իմ կինն է, ես նրա հետ արթնանում եմ ամեն առավոտ։ Նա նույնիսկ առավոտյան է գեղեցիկ։ Մեր հարաբերությունները փոխվել են դեպի դրականը»,- «Звездный путь» («Աստղային ճանապարհ») հաղորդման ընթացքում պատմել է Պոտապը։

Միեւնույն ժամանակ, երաժիշտը կնոջը խանդում է այլ տղամարդկանց հանդեպ, որոնց նա բախվում է նկարահանումների ընթացքում։ «Միակ բանը, որ դուր չի գալիս, երբ նա շատ է համբուրվում դերասանների հետ, եթե նկարահանվում է կինոյում կամ փորձերի գնում… Բայց լսեք․ եթե մենք սիրում ենք միմյանց, ինչ իմաաստ ունի կառչել մեկս մյուսից, եթե նա արտիստ է»,- ամփոփել է երգիչը։

Աղբյուրը՝ Cosmo

 

 

 

 NEWS.am STYLE