Սեր, խաղաղություն, ներքին ներդաշնակություն ու կռիվներ՝ գեղեցկուհի դերասանուհի Սոֆյա Պողոսյանն անկեղծ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:

 

Սոֆյա, ի՞նչ է երջանկությունը Ձեզ համար:


Երջանկության մասին երկար չեն խոսում. պարզապես երջանիկ ես եւ վերջ: Իսկ այ դժբախտ ժամանակ երկար կարող ես խոսել ու պատմել: Առհասարակ, ես ինձ օպտիմիստ մարդ եմ համարում, սիրում եմ կյանքն իր բոլոր դժվարություններով հանդերձ: Կարծում եմ՝ երջանիկ է այն մարդը, ով շնորհակալ է եւ գնահատում է այն, ինչ ունի: Ցավոք, ոչ միշտ ես գնահատում, եւ միայն այն ժամանակ, երբ կորցնում ես: Ես երջանիկ եմ, որ ունեմ այն ամենն, ինչ ունեմ:

 

 Խաղաղություն... ե՞րբ  եւ ո՞ւմ հետ եք Ձեզ խաղաղ զգում:


Խաղաղությունը, թերեւս ամենակարեւոր բանն է այս կյանքում: Եթե ամեն մարդ իր մեջ լինի խաղաղ, աշխարհն էլ կգտնվի խաղաղության մեջ: Իհարկե, դժվար է հասնել լիարժեք ներքին խաղաղության, միշտ որոշ հակասությունները, կյանքի անարդարությունները, դժվարությունները, վախերը ժամանակ առ ժամանակ խախտում են ներքին հանգստությունդ: Սակայն միշտ պետք է ձգտել այնպես ապրել, որ ինքդ քեզ հետ անկեղծ լինես, այդ ժամանակ ներսումդ խաղաղություն կլինի:

 

Ներքին կռիվներ երբեմն պատահում է, երբ ինքներս մեզ հետ կռիվ ենք տալիս: Ինչպե՞սեք գտնում ներքին ներդաշնակությունն ու ինչպե՞ս եք «հաշտվում» ինքներդ Ձեզ հետ:


Ես մի փոքր հետաքրքրված եմ աստղագիտությամբ: Ամսով կշեռք եմ, իսկ այս նշանի համար ասվում է, որ նրանք ողջ կյանքում ձգտում են ներքին ներդաշնակության: Միաժամանակ, լինելով շատ չկողմնորոշվող մարդիկ, մենք՝ կշեռքներս, դժվարությամբ ենք հասնում դրան: Ամեն դեպքում, իմ պարագայում այդպես է: Վերջին շրջանում ահագին փոխվել եմ այս առումով: երեւի կյանքում որոշ էտապներ պետք է հաղթահարես հասկանալու համար, որ նախեւառաջ պետք է ինքդ քեզ ճանաչես եւ ընդունես բոլոր կողմերդ, որպեսզի հասնես ներքին ներդաշնակության:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում