Աննա Դավթյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ լուսանկարահանման առաջարկը ստացել է Լիլիթ Հարությունյանից, համաձայնելու համար էլ կարեւոր շարժառիթ է ունեցել.«Լուսանկարչուհու հետ ծանոթացել եմ ամուսնուս քրոջ հարսանիքին: Նա, անկախ իմ կամքից, լուսանկարել էր ինձ եւ հրապարակել «Ինստագրամ»-ում: Ուսումնասիրելով իր էջը' հասկացա, որ գործ ունեմ արվեստի մարդու հետ: Նա կարողանում է նկատել գեղեցիկը եւ փոխանցել լուսանկարների միջոցով»:
Ֆոտոշարքի գաղափարը Լիլիթինն է, ինչի համար նա Եկատերինբուրգից հատուկ մեկնել է Մոսկվա: Ոճն ու թեման միասին են որոշել. նախ ընտրել են հագուստը, որին համապատասխան՝ սրահը:
«Ստեղծել ենք դասական եւ գործնական կնոջ կերպարներ: 2 ժամը շատ արագ անցավ' մի շնչով, քանի որ ընթացքը շատ հետաքրքիր էր, իսկ մթնոլորտը' ջերմ ու հարազատ: Ինձ նորովի բացահայտել եմ թատրոնում, ինչ-որ չափով՝ ֆիլմում, սերիալում, իսկ լուսանկարները… դրանք միայն գեղեցիկ ու հաճելի պահերն անմահացնելու համար են»,-ասել է դերասանուհին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։