Արդեն մեկ շաբաթ է՝ դերասան Ռաֆայել Երանոսյանի ինստագրամյան էջը գտնվում է ադրբեջանական հաքերների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ մինչ այդ նույն ճակատագրին էր արժանացել նաև երգիչ Էրիկի ինստագրամյան էջը: Երկու էջերն էլ մինչ օրս չի հաջողվել վերականգնել: Նշենք, որ ինստագրամյան էջի հետ մեկտեղ Ռաֆայելը կորցրել է նաև իր ֆեյսբուքյան էջի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ երկու սոցէջերը փոխկապակցված են եղել: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել դերասանը իր ֆեյսբուքյան և Ինստագրամի օգտահաշիվները վերականգնելու համար և արդյոք դիմե՞լ է իրավապահներին այս խնդրով. հարցերի շուրջ զրուցել ենք դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ. «Ներկա պահին հույսներս դրել ենք դրսի հաքերների վրա: Ես էլ, Էրիկն էլ պատրաստվում ենք լավ պրոֆեսիոնալների վարձել, որպեսզի վերականգնենք մեր սոցէջերը»:

 

Այն հարցին, թե արդյոք դիմել են նրանք մեր հաքերներին, Ռաֆայելը պատասխանում է, որ իրավապահներին են դիմել, ինչպես նաև Ազգային անվտանգություն, սակայն ոչ մի արդյունք. «Իրավապահները կոնկրետ իմ հարցմանն այսպես են պատասխանել. «փոխեք գաղտնաբառը», դե արի ու բացատրիր, որ եթե էջս կոտրել են, ապա ես այնտեղ մուտք չունեմ ու հետևաբար ի՞նչ խոսք կարող է լինել գաղտնաբառ փոխելու մասին: Իսկ տեղական հաքերների հետ կապ չունենք, որովհետև մեր մոտ այնպես չէ, որ հաքերներին բոլորս գիտենք ու հեշտ է նրանց հետ կապի դուրս գալ, ու քանի որ մեր ինստագրամների հետ կապված խնդիրը արդեն քննարկվել է համացանցում ու շատերն են տեղյակ, կարծում եմ մեր մասնագետներն էլ պիտի որ փորձեին ինչ-որ հարցով մեզ օգնության հասնել, որովհետև, անկեղծ եմ ասում, էստեղ ոչ թե էջ վերականգնելու, այլ ավելի լուրջ հարց է»:

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: