Անգամ ամենաօգտակար մթերքը սխալ կիրառման պարագայում ոչ միայն կարող է կորցնել բոլոր օգտակար հատկությունները, այլև՝ վերածվել վտանգավոր կանցերոգեն նյութի:
Թեյ շաքարով. գիտնականները դեմ են այս խառնուրդին, քանի որ արված հետազոտությունները փաստում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ կիրառել են այն, օնկոլոգիական հիվանդությունների թիվն աճել է: Ինչ վերաբերում է կանաչ թեյին, ապա այս դեպքում գիտնականները խոհուրդ են տալիս օգտագործել շաքարը, քանի որ այն ուժեղացնում է կանաչ թեյի օգտակար հատկությունները:
Թեյ կաթով. թեյն իր բաղադրությամբ հարուստ է բնական և բավականին ուժեղ հակաօքսիդանտներով, սակայն հարկ է հաշվի առնել, որ ավելացնելով կաթ, դուք նվազեցնում եք թեյի բուժիչ հատկությունները:
Թեյ կիտրոնով. կիտրոնով թեյը խորհուրդ չի տրվում, քանի որ լուծվելով տաք լուծույթի մեջ, ամբողջությամբ «ոչնչանում» է վիտամին C-Ն:
Թեյ մեղրով. մեղրը շատ առողջարար է, սակայն մեղրով թեյի սիրահարները լուրջ ռիսկի են դիմում, քանզի այն հանգեցնում է չարորակ գոյացությունների առաջացման: