Instagram-Ի միջոցով կարելի է շատ փող վաստակել, եթե ձեր էջին հետևում են հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ։ Աստղերը նույնպես օգտվում են գումար աշխատելու այդ հնարավորությունից։ 

Պարզելու համար, թե ինչ կարգի գումար կարելի է աշխատել այդ սոցիալական ցանցով դիմենք Քարդաշյանների օգնությանը։

Քիմ Քարդաշյանը ինստագրամում արդեն 95 միլիոնից ավելի հետևորդ ունի։

 

 

 

Քիմն իր հարցազրույցներից մեկում պնդել է, որ ր էջը գովազդային նպատակներով չի օգտագործում, դա իր անձնական տարածքն է։ 

Բայց Մայքլ Հելլերրը, ով Talent Resources մարքեթինգային ընկերության հիմնադիրն է, պնդում է, որ ինչպես Քիմը, այնպես էլ մյուս աստղերն իրենց էջերում տեղադրում են գովազդային նյութեր։ Ու մեկ պոստի համար Քիմը վաստակում է 500.000 դոլար

 

 

Ամենից շատ գովազդ տեղադրում է Քայլի Ջենները, ով 89 միլիոն հետևորդ ունի։

 

 

 

Ճիշտ է, Քայլին ավելի քիչ է վաստակում քան 39-ամյա Քիմը, բայց նա առաջ է շարժվում արագ տեմպերով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեռ 19 տարեկան է։

 

 

 

Քորթնի Քարդաշյանն ունի 54.7 միլիոն հետևորդ ու նա ամեն մի գովազդային նյութի համար վերցնում է 250.000 դոլար։

 

 

 

Քլոե Քարդաշյանը ունի 64 միլիոն հետևորդ։ Նա նույնպես մեկ գովազդային նյութի համար վերցնում է 250.000 դոլար։