Դասական արվեստի նմուշների մեծ մասը փառաբանում է իդեալիզմը, սակայն ժամանակակից արվեստում առաջին տեղում այնպիսի կատեգորիաներ են, ինչպիսիք են նատուրալիստականությունը և կենսականությունը:
Այդ պատճառով այսօր առավել տարածված է արվեստի հիպերռեալիզմ ուղղությունը:
Ռուբեն Նեգրոնը ամերիկացի նկարիչ է, որը չգիտի՝ ինչ է ֆոտոապարատը: Նեգրոնը ստեղծեց նկարների շարք «Կեղտոտ, կեղտոտ սեր» անվանմամբ:
Դա առօրեականության, սեքսի և անհատների համատեղ կյանքի յուրատեսակ ուսումնասիրություն է: Դա ինտիմ մթնոլորտում նկարչի և առանձին մարդկանց և սիրահար զույգերի փոխգործակցության պտուղն է:
Այս նկարները ոչ բոլորին էսթետիկ հիացմունք կպարգևեն, բայց յուրաքանչյուրը հաստատ դրանց մեջ իրեն հոգեհարազատ ինչ-որ բան կգտնի…
Գեղարվեստական նախագծին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: