Ռեժիսոր-հումորիստ Վահագն Գրիգորյանի եւ Իռեն Ուլիխանովայի ընտանիքում այսօր տոնական օր է: Նրանց որդին՝ Աշոտը, դարձել է 8 տարեկան: Պարուհու «ֆեյսբուքյան» էջը ողողված է առաջնեկին նվիրված շնորհավորանքներով: Նա ընտրել է տարբեր տարիների լուսանկարներ եւ տեսանյութեր՝ դրանք հրապարակելով խոստովանություն-գրառմամբ:

 

«Այսօր՝ մարտի 20-ը, Երջանկության միջազգային օրն է: Քո լույս աշխարհ գալով՝ դու եւս մեկ անգամ ամրապնդեցիր ու հաստատեցիր այդ տոնը մեր տանն ու ամբողջ աշխարհում: Իմ ուժեղ, խելացի, ուրախ, կամակոր Աշ, անսահման երջանիկ եղիր: Ապրես շատ երկար, առողջ ու անփորձանք»,-գրել է Իռենը:

 

Զույգի որդին տարեդարձն արդեն իսկ նշել է համադասարանցիների հետ: Դպրոցում արված լուսանկարները եւս ներկայացնում ենք ստորեւ: