Իռեն Ուլիխանովայի համար մարտի 15-ը տոնական էր. երեկ նա դարձել է 32 տարեկան: Պարուհին թեեւ այնքան էլ չի սիրում նշել ծննդյան տոները, ուրախ ժամանց է ունեցել ընտանիքի եւ մտերիմների հետ, իսկ տորթի մոմերը փչելիս մտապահել է ցանկություն, որ կյանքն ավելի դյուրին դառնա: 


«Քանի որ ընկերների հետ հաճախ ենք խնջույքներ կազմակերպում, ծննդյան եւ սովորական օրերի միջեւ այնքան էլ մեծ տարբերություն չեմ տեսնում»,- BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել.«Կեսգիշերին ամուսինս առաջինը շնորհավորեց, հետո տղաս` ասելով, որ հայրիկի հետ անակնկալ ունեն ինձ համար: Հետո պարզվեց, որ հայր ու տղա միասին էին ընտրել գեղեցիկ ծաղկեփունջը, իմ սիրելի օծանելիքն ու տորթը: Այնուհետեւ ծնողներս զանգահարեցին եւ շնորհավորեցին»:

 

Շարունակությունը` այստեղ: