Անի Երանյանի նոր ֆոտոշարքի թեման պատահական չենք ընտրել. դերասանուհին փոխել է իր բնակության վայրը, սակայն ոչ` աշխատանքը, ուստի ստիպված է լինում հաճախ ճամպրուկները հավաքել ու ճանապարհ ընկնել: Ճիշտ գուշակեցիք, Անին ոչ թե Երեւանում տան հասցեն է փոխել, այլ մեր քաղաքից տեղափոխվել է մեկ այլ երկրի մայրաքաղաք: Կյանքի նոր փոփոխությունների, մարտահրավերների, դժվարությունների, ձեռքբերումների եւ ամենահավատարիմ ընկերոջ մասին նա պատմել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:
«Կգնամ - կգամ մինչեւ նախագծի ավարտը»
«Ֆուլ Հաուս»-ի տարեվերջյան հյուրախաղերից հետո տեղափոխվել եմ Մոսկվա: Այս օրերին Երեւանում եմ, քանի որ սիթքոմի նկարահանումներն են ընթանում: Մինչեւ նախագծի ավարտը պարբերաբար կգնամ-կգամ: Որոշմանս համար հստակ պատճառ չկա, պարզապես նոր բան էի ուզում: Կյանքումս այնպիսի էտապ է, որ միջավայրի փոփոխության կարիք ունեմ: Երեւի պատճառն այն է, որ մասնագիտության բերումով չեմ կարողանում հանգիստ զբոսնել, իմ սիրելի վայրերում լինել: Վերջին տարիներին, մեր երեխեքն էլ կարող են վկայել, եթե մի քանի օր նկարահանում չեմ ունենում, Մոսկվա եմ գնում՝ ուղղակի քայլելու: Չեմ բողոքում, ահավոր սիրում եմ իմ աշխատանքը, շատ եմ ուրախանում, երբ ճանաչում են, սիրում են, բայց լիցքաթափվելու կարիք ունեմ:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: