ATV հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալի Արփին՝ դերասանուհի Քրիստինա Կույումչյանը, առաջին իսկ սերիայից գրավեց հեռուստադիտողին նախ և առաջ իր տարբերվող արտաքինով: Դերասանուհու նուրբ դիմագծերը, թախծոտ աչքերն ու առհասարակ, տառապյալ հերոսուհու կերպարը շարունակում է բարձր վարկանիշի վրա պահել ֆիլմը, դե իսկ իրական կյանքում Քրիստինան կենսուրախ մի աղջիկ է, ով իր հասակակիցների նման սիրում է համացանցային օգտահաշիվներ ներբեռնել գեղեցիկ լուսանկարներ: