«Օսկար»-ի մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ է ճանաչվել իրանց ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջիկ գործակատարը» կինոնկարը:

 

Ֆարհադին չի ցանկացել ժամանել Կալիֆոռնիա՝ ստանալու արձանիկը, ուստի դա արել են նրա ներկայացուցիչները, որոնք ընթերցել են ռեժիսորը ուղերձը: Դրանում նա շնորհակալոմւթյուն է հայտնել ամերիկյան կինոակադեմիային եւ դատապարտել այն օրենքները, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում ճանապարհորդել աշխարհում: Իր պարգեւը ռեժիսորը նվիրել է գաղթականներին:

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, չինացի դերասան Ջեկի Չանն արժանացել է պատվավոր «Օսկար»-ի: Չանը կինոյում նկարահանվում է ավելի քան 50 տարի եւ այդ ընթացքում մասնակցել է հարյուրից ավելի ֆիլմերի:

 

Նրան համաշխարհային փառք են բերել «Ոստիկանական պատմություն», «Հարբած վարպետը» եւ այլ կինոկնարներ: Վերջին տասնամյակներին Չեկի Չանը շատ է աշխատում Հոլիվուդում որպես դերասան, սցենարիստ, պրոդյուսեր եւ հնչունավորման դերասան: Նրա ֆիլմերի մեծ մասն այսպես թե այնպես պատմում են արեւելյան մարտարվեստների մասին: