Դանիացի հռչակավոր կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերի «Հեշտամոլ կինը» ֆիլմը դարձել է Դանիայի կինոակադեմիայի «Ռոբերտ» մրցանակի՝ 2014 թվականի գլխավոր դափնեկիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ի երեկոյան հայտարարվել է Կոպենհագենի «Տիվոլի» հյուրանոցում կայացած արարողությանը, որին ներկա Է եղել կինոնկարի ստեղծողը:
«Հեշտամոլ կինը» 50-ամյա կնոջ սիրային ապրումների պատմությունն Է, որին մարմնավորում է ֆրանսուհի Շառլոտա Գենսբուրը: Ֆիլմում նաեւ զբաղված են Ուիլեմ Դեֆոն, Ումա Թուրմանը, Շայա Լաֆաբը: «Հեշտամոլ կինն» անվանակարգերի Էր ներկայացվել 29 կատեգորիաներից 16-ում եւ արդյունքում ստացել Է ընդամենը 8 «Ռոբերտ» արձանիկ, այդ թվում՝ ռեժիսուրայի, սցենարի եւ հատուկ Էֆեկտների համար:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Ռոբերտ» մրցանակն ամերիկյան «Օսկարի» դանիական անալոգն Է: Այն այդ անվանումն Է ստացել ի պատիվ արձանիկն ստեղծած քանդակագործ Ռոբերտ Յակոբսենի (1912 – 1993 թվականներ): Մրցանակն ամեն տարի հանձնվում Է 1984 թվականից: