Խոյ + Խոյ = միությունը նման է վառոդների պահեստի: Խոյ + Ցուլ = Անդադար կոնֆլիկտեր, բայց համատեղ ստեղծագործական նախագիծը կարող է պահպանել միությունը: Խոյ + Երկվորյակներ = Ամուսնությունը նման է արկածային սիրավեպի, բայց ժամանակի ընթացքում ամուսինները ընտրում են լավագույն ռազմավարությունը:

 

Խոյ + Խեցգետին = Բարդ համադրություն, շուտ են առաջանում կոնֆլիկտներ: Խոյ + Առյուծ = Բարդ, բայց վառ ստեղծագործ միություն: Խոյ + Կույս = Տարբեր բնությունները շուտ կհանգեցնեն բաժանման: Խոյ + Կշեռք = Միմյանց հիասքանչ համալրում: Խոյ + Կարիճ = Սեքսուալ հիասքանչ փոխադարձ փոխհարաբերություններ, բայց կենցաղային հարաբերությունները սարսափելի վատ են: Խոյ + Աղեղնավոր = Եթե այս նշանների ներկայացուցիչները լավ են դաստիարակված, փոխադարձ իմպուլսիվությունը չի անցնի փոխադարձ վիրավորանքների: Խոյ + Այծեղջյուր = Միայնակություն երկուսով: Խոյ + Ջրհոս = Իդեալական միություն: Բնույթով ակտիվ Խոյին միշտ գրավում է փոփոխությունների պատրաստ Ջրհոսը:

 

Խոյ + Ձկներ = Տարօրինակ, բարդ, բայց հաճախակի հանդիպող ամուսնություն: Ցուլ + Ցուլ = Երկուսն էլ համառ են, բայց միևնույն ժամանակ վախենում են փոփոխություններից: Ցուլ + Երկվորյակներ = Բարդ, ոչ միանշանակ միություն, ամենաբարդ խնդիրը խանդն է: Ցուլ + Խեցգետին = Ներդաշնակություն հարաբերություններում: Ցուլ + Առյուծ = Սիրո և կրքի միություն, բայց տարիների ընթացքում զգացմունքները կարող են մարել: Ցուլ + Կույս = Ընտանեկան երջանիկ կյանք: Ցուլ + Կշեռք = Փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ:

 

Ցուլ + Կարիճ = Սեքսուալ հիասքանչ համատեղելիություն, հազվադեպ են ամուսնանում, հիմնականում սիրականներ են: Ցուլ + Աղեղնավոր = Միացյալ բարեկեցությունը հազվադեպ է հանդիպում: Միությունը կարող է պահպանվել միայն շահի համար: Ցուլ + Այծեղջյուր = Միությունների մեջ ամենաբարենպաստն է, միավորում են հետաքրքրությունները և սեքսուալությունը: Ցուլ + Ջրհոս = Դժվար համատեղելի զույգ են: Ամուսնությունում նրանց սպասվում է կամ սառնություն, կամ թեժ հարաբերություններ: Ցուլ + Ձկներ = Խոցելի Ձուկը վիրավորվում է Ցուլի կոպտությունից: Երկվորյակներ + Երկվորյակներ = Միությունը հիմնված է միայն ընկերության վրա և հազվադեպ է երջանկություն բերում: Երկվորյակներ + Խեցգետին = Ամուսնություն՝ հիմնված միայն հարաբերությունների ազատության և թեթևության վրա: Երկվորյակներ + Առյուծ = Ընկերական հարաբերություններ, որոնք ամրապնդվում են ամուսնությամբ: Երկվորյակներ + Կույս =

 

Հարաբերությունների երկարատևությունը հնարավոր է, բայց միայն ընդհանուր հետաքրքրությունների և փոխադարձ զիջումների դեպքում: Երկվորյակներ + Ձկներ = Ձկան կողմից եկող ներդաշնակությունը և հավասարակշռվածությունը միայն ամրացնում են միությունը: Երկվորյակներ + Կարիճ = Բարդ միություն է, բայց հաճախակի է հանդիպում: Երկվորյակներ + Աղեղնավոր = Հաշվարկով ամուսնություն: Անհրաժեշտ են հաճախակի ճանապարհորդություններ: Երկվորյակներ + Այծեղջյուր = Որպես կանոն, չեն կարող ամուր միություն կազմել: Երկվորյակներ + Ջրհոս = Հաճախակի են վեճերը և տարաձայնությունները:

 

Երկվորյակներ + Ձկներ = Ամուսնությունը, որպես կանոն, երկարատև չէ, քանի որ Ձկները չեն հանդուրժում անկայունությունը: Խեցգետին + Խեցգետին = Սա նման է բուռն առվակի, որտեղ միախառնված են բոլոր զգացմունքները: Խեցգետին + Առյուծ = Խորհրդավոր և հետաքրքիր միություն, բայց բարենպաստ չէ ամուսնության համար: Խեցգետին + Կույս = Լավ հարաբերություններ: Խեցգետինները սիրում են Կույսերի կայունությունը, իսկ Կույսերը՝ Խեցգետինների զգացմունքայնությունը և նրբանկատությունը: Խեցգետին + Ձկներ = Շահի և բարեկեցության վրա հիմնված միություն: Խեցգետին + Կարիճ = Փոխադարձ հետաքրքրություն, բայց բարդ ապրուստ իրար կողքի: Խեցգետին + Աղեղնավոր = Վառ, բազմակողմանի, խաբուստիկ միություն, որը բավականին հաճախ է հանդիպում: Խեցգետին + Այծեղջյուր = Երկարատև կոնֆիլկտներ, լարված հարաբերություններ: Խեցգետին + Ձկներ = Համատեղ կյանքը բարդ է, զույգերից մեկից ինքնազոհողություն է պահանջում, սակայն մեծ երջանկություն է պարգևում: Խեցգետին + Ջրհոս = Իրարամերժ փոխհարաբերություններ: Առյուծ + Առյուծ = Միությունը հնարավոր է. որպես կանոն, նրանց մոտ ծնվում են տաղանդավոր երեխաներ: Առյուծ + Կույս = Բարդ հարաբերություններ, որոնք համատեղ հետաքրքրությունների դեպքում կարող են հաջողություն բերել: Առյուծ + Ձկներ = Ներդաշնակություն, կայունություն:

 

Կշեռքը Առյուծի համար լավագույն զուգընկերն է: Առյուծ + Կարիճ = Խենթ կիրք, բայց ապրել այդ լարվածության մեջ անհնար է: Առյուծ + Աղեղնավոր = Երկուսն էլ սիրում են արկածներ, երկուսով հասնում են անհնարինին: Առյուծ + Այծեղջյուր = Բարդ ամուսնություն է, բայց այսպիսի միություն հնարավոր է: Առյուծ + Ջրհոս = Սկզբնական ժամանակներում մեծ ձգողականություն իրար միջև: Սակայն շուտով բաժանվում են: Առյուծ + Ձկներ = Ողբերգական սեր կամ անձի վերածնունդ: Կույս + Կույս = Հիմնականում հաջողակ և երջանիկ միություն: Կույս + Ձկներ = Միմյանց թերությունների լրացումը ամուսնությունը շատ ամուր է դարձնում: Կույս + Կարիճ = Հաջող միությունը հնարավոր է, եթե զույգի մեջ երկուսն էլ ուժեղ բնավորություն ունենան: Կույս + Աղեղնավոր = Ընդհանուր հետաքրքրություներ և կրոնական հայացքներ: Կույս + Այծեղջյուր = Ամրություն և հավասարակշռություն: Երկուսն էլ իրատես են:

 

Կույս + Ջրհոս = Այս միությունում առաջատարը Կույսն է, և որքան նա ցանկանա, այդքան էլ կտևի միությունը: Կույս + Ձկներ = Տարբեր աշխարհընկալում և ընտանեկան բարդ փոխհարաբերություններ: Կշեռք + Կշեռք = Հաջող միությունը հնարավոր է, եթե Կշեռքները տարբեր տիպերի լինեն: Կշեռք + Կարիճ = Ներդաշնակություն հարաբերություններում: Կյանքի ինտիմ կողմը շատ բուռն է: Կշեռք + Աղեղնավոր = Սեր, ընկերություն, ընդհանուր աշխարհայացք: Կշեռք + Այծեղջյուր = Ամեն ինչում, բացի սիրուց, գտնում են ընդհանուր լեզու: Կշեռք + Ջրհոս = Հաջող և բեղմնավոր միություն, համատեղ ստեղծագործական պլաններ և օրիգինալ մտքեր: Կշեռք + Ձկներ = Ամեն ինչում հստակ գծված սահմաններ:

 

Կարիճ + Կարիճ = Առանձին տխուր է, իսկ միասին՝ շատ դժվար: Կարիճ + Աղեղնավոր = Արկածախնդիր սիրեկաններ, միախոհ ամուսիններ: Կարիճ + Այծեղջյուր = Նրանց սերը մշտական է: Կարիճ + Ջրհոս = Սիրո մեջ օրիգինալություն: Կարիճ + Ձկներ = Կիրք բոլոր փոխհարաբերություններում, սակայն Ձկները են հաճախակի լքում կարիճներին՝ վերջիններիս բարդ բնավորության պատճառով: Աղեղնավոր + Աղեղնավոր = Պայքար հեղինակության համար: Աղեղնավոր + Այծեղջյուր = Ե՛վ փոխշահավետություն, և՛ հոգևոր կապ:

 

Աղեղնավոր + Ջրհոս = Արկածախնդրություն, ընկերություն, որն ամրանում է տարիների ընթացքում: Աղեղնավոր + Ձկներ = Իդեալական տարբերակ է, եթե ամուսինները կարողանում են հասկանալ միմյանց, այլապես ընտանիքում լարվածություն է առաջանում: Այծեղջյուր + Այծեղջյուր = Մեկը մյուսից համառ, և փորձում են մխիթարություն գտնել այլ կողմում:

 

Այծեղջյուր + Ջրհոս = Սկզբնականում խենթ սիրահարվածություն, որը կարող է շատ արագ կորչել: Այծեղջյուր + Ձկներ = Ինքնամոռաց սեր:

 

Կարող են հասնել շատ բարձունքների, եթե միայն Այծեղջյուրն ակտիվություն ցուցաբերի: Ջրհոս + Ջրհոս = Ընտանիքում միայն ընկերություն և հավասարություն, այլապես համատեղ կյանքն ահնար կդառնա: Ջրհոս + Ձկներ = Կենցաղային խնդիրների պատճառով հարաբերությունները կարող են փակուղի մտնել: Ձկներ + Ձկներ = Ամուսնություն, որտեղ անիմաստ է զիջումներ փնտրել: