Շատերին է հայտնի, որ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջերս որոշում է կայացրել հարցազրույցներ չտալ ու չխոսել ոչ աշխատանքային գործունեության, ոչ էլ անձնական կյանքի մասին: Սակայն երգչուհին գերակտիվ է սոցիալական կայքերում, որտեղ հրապարակում է ինչպես անձնական, այնպես եւ գործնական նորություններ: Անահիտը աշխատանքից զատ իր հետեւորդների հետ կիսվում է նաեւ իր ժամանցով, հաճախ օգտվում նաեւ Instagram-ի «ուղիղ եթեր» հավելվածից:

Այսօր Անահիտ Սիմոնյանի վերաբերյալ հրապարակում է տարածվել, ըստ որի, հենց նման ուղիղ հեռարձակումներից մեկի ժամանակ երգչուհին իր հետեւորդներից հարցրել է, թե արդյոք դիտել են թուրքական «Черная любовь» սերիալի 2-րդ եթերաշրջանը, ասելով, որ ամբողջ գիշեր չի քնել հենց դրա պատճառով, ավելին ' հաջորդ գիշերն էլ է պատրաստվում լուսացնել նույն նպատակով: Այս թեմայի շուրջ գրառման հեղինակը նշել է.
«Նորություն չէ, որ թուրքական սերիալները վերջին շրջանում մեծ տարածում են գտել, ցավալի է, որ այդ թվում' նաև Հայաստանում, սակայն միթե երգչուհի-դիզայները, ով ի վերջո, հանրային մարդ է, պետք է իր Instagram-ը օգտագործի թուրքական արտադրանք գովերգելու և, ինչու ոչ, քարոզելու համար… Ամոթ է, Անահիտ, ուղղակի ամոթ է: Թերևս, թուրքական սերիալների մոլուցքով էլ պայմանավորված էր, որ տարիներ առաջ «Ezel» հեռուստասերիալում երգերից մեկը շատ նման էր Անահիտ Սիմոնյանի «Կամ» երգին, որը շատ ավելի վաղ էր հայտնվել համացանցում, քան Անահիտի երգը»:

 

Թեմայի շրջանակում խոսելի նպատակով' Life.panorama.am-ը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի հետ, ով կրկին հրաժարվեց մեկնաբանություն տալ' նշելով.

 

«Ես որեւէ մեկնաբանություն տալ չեմ ուզում, եւ նման բան չի էլ եղել: Ես բոլոր լրատվականներին ասել եմ, որ իմ վերաբերյալ մասին որեւէ նյութ գրելիս կարող են օգտվել իմ Instagram-ի կամ Ֆեյսբուքի էջից: Ես ինքս իմ նորությունները հրապարակում եմ ու խոսելու կարիքը չունեմ»:


Մեր ճշտող հարցին, թե իրականում նա իր հետեւորդների հետ տվյալ սերիալի մասին չի՞ խոսել, պատասխանեց.
«Ոչ, նման բան չի եղել»:
Իսկ նկատառմանը, թե տարածված հրապարակման մեջ նշվում է, որ զարմանալի զուգադիպությամբ Անահիտ Սիմոնյանի' թուրքականի հանդեպ սերն ավելի էր ընդգծվում Սիրուշոյի «Դեր Զոր» անվանումով տեսահոլովակի և դրա ստեղծման պատմության տեսանյութի ֆոնին, պատասխանեց.

 

«Թող ինձ ոչ մեկի հետ չհամեմատեն»: