Մասսաչուսեթսի համալսարանում գիտնականները հետազոտություն են կատարել, որ պարզեն, թե ինչ կապ կա մարդկանց՝ սոցիալական ցանցերում արած հրապարակումների ու սեքսուալ պահանջմունքների միջև։

Մասնավորապես գիտնականների հետազոտությունները պարզել են, որ սելֆիների հրապարակումը խոսում է սեքսուալ անբավարարության մասին։ Նրանք պնդում են, որ դա հիմնականում վերաբերում է կանանց. սելֆիի սիրահարների 82 տոկոսը դժգոհ է եղել իր ինտիմ կյանքից, տղամարդկանց մոտ տոկոսը կազմել է 60։

Այն օգտատաերերը, ովքեր հրապարակում են պեյզաժների նկարներ, գիտնականների կարծիքով՝ կա՛մ գոհ են իրենց սեքսուալ կյանքից, կա՛մ չունեն սեքսուալ կյանք ու չեն դժգոհում այդ հանգամանքից։


Հետազոտությունը նաև պարզել է, որ «քնքուշ» լուսանկարներ հրապարակելը, օրինակ՝ կատուներ և այլն, խոսում է այն մասին, որ տվյալ օգտատերը չի բավարարվում մեկ զունգընկեր ունենալով։ 
Իսկ սեքսուալ առումով առավել կաշկանդված են համարվում աֆորիզմների սիրահարները։