Կիրթ, գրագետ, խելացի և ճկուն հաղորդավարների պակաս այսօր հայկական շոու բիզնեսում քիչ կա: Որոշել եմ առանձնացնել այն տղա հաղորդավարներին, ովքեր ունեն վերը նշված հատկանիշները:

Հրաչ Մուրադյան

«Կիսաբաց լուսամուտներ»-ի հաղորդավար Հրաչ Մուրադյանը, կարծում եմ, արդեն ապացուցել է, որ նա իր գործում պրոֆեսիոնալ է: Հենց նրա հաղորդավարական ձիրքի շնորհիվ է, որ հաղորդումն այսքան երկար կյանք ունեցավ: Հրաչն այն հաղորդավարներից է, ով բավականին լավ տիրապետում է իր նյութին, տեքստին և միշտ պրոֆեսիոնալ մոտեցում է ցույց տալիս:

hrach1

Արման Խարազյան

«Բացարձակ արժեք» հաղորդման երիտասարդ հաղորդավար Արման Խարազյանի հաղորդումներն այնքան հետաքրքիր են, որ չես ուզում ալիքը փոխել: Նա միշտ ունենում է տարբեր ստատուսի, տարբեր մակարդակի և տարիքային հյուրեր: Գնահատում եմ այն, որ նա միշտ պատրաստ է լինում հաղորդմանը, նախապես լավ ուսումնասիրած է լինում հյուրի անցյալը, ներկան, գործունեությունը, ինչն, իհարկե, հաճելի է հեռուստադիտողին: Կան, օրինակ, շատ հաղորդավարներ, ովքեր իրենց հյուրերի հաշվին փորձում են ինքնահաստատվել, բայց Արմանի դեպքում այդ հատկանիշը բացակայում է:

16251274_1190623517722309_85760427_o

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը դեռ «Կռունկ»-ի ժամանակներից փայլում էր իր խարիզմայով: Նա և Նազենի Հովհաննիսյանը սպասված դուետ էին բոլոր միջոցառումներին, իսկ այն, որ Ավետ Բարսեղյանը նոր երաժշտական նախագիծ է վարում, կարծում եմ՝ նրա համար նոր և ավելի հետաքրքիր աստիճան է: Այստեղ ամեն դեպքում բացահայտվում է մեկ այլ Ավետ Բարսեղյան, ով ավելի թեթև և միևնույն ժամանակ հետաքրքիր է:

%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf

Էրիկ Անթառանյան

Երբ ասում ես Էրիկ Անթառանյան, միանգամից հիշում ես «Ռուբիկոնը»: Դեռ այն ժամանակվանից Էրիկը դարձավ շատ հեռուստադիտողների սիրելին, ինչը տարիներ անց այդպես էլ չփոխվեց: Հաղորդավարին սիրեցին նաև «Ազատ գոտում», իսկ հիմա նաև «Առավոտյան ծրագրում»:

erik.png

Արտյոմ Կարապետյան

«Արմենիա» հեռուստատեսության ամենաոճային հաղորդավար Արտյոմ Կարապետյանը փայլում է թե՛ լրատվական հաղորդման ժամանակ և թե՛ «Առավոտյան ծրագիրը» վարելիս: