Հիշի՛ր, մենք այն ենք, ինչ ուտում ենք, և ավելի գեղեցիկ ու գրավիչ հետույք ունենալու համար ճիշտ սնվելը նույնքան կարևոր է, որքան մարզվելը: BlogNews-ը ձեզ է ներկայացնում անթերի հետույք ունենալու համար անհրաժեշտ մի քանի պարզ քայլ:

Հիմնական քայլեր

  • Ձգող-ամրացնող վարժություններ

  • Ճիշտ սնունդ մարզումներից հետո՝ վերականգնման փուլում

Մարզումներից հետո հետույքը գտնվում է վերկանգնման փուլում և անհրաժեշտ է ճիշտ համակարգված սնունդ, որպեսզի այն մեծանա:

Կա մի պարզ կանոն. եթե ցանկանում ես պարզապես քաշ հավաքել, ապա պետք է շատ ուտես, իսկ եթե ցանկանում ես, որ հետույքդ մեծանա, ապա պետք է ուտես համակարգված չափաբաժիններով:

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. սպիտակուցների կամ էլ ածխաջրերի չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների:

Դու պետք է ուտես ամենաքիչը մեկ տեսակի միրգ մեկ օրվա ընթացքում, չնայած որ օրական նորման 3-5 միրգն է:

Ահա այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է կլորիկ և մեծ հետույք ունենալու համար:

Սպիտակուցներ

Ահա մի քանի սնունդ, որոնք պարունակում են սպիտակուցներ՝ ձուկ, ձու, հավի միս, ընդեղեն, պանիր, կարմիր միս, պանիր:

Ածխաջրեր

Ահա մի քանի սնունդ, որոնք պարունակում են ածխաջրեր՝ շագանակագույն բրինձ, վարսակ, ամբողջական հացահատիկից շիլա, գետնախնձոր, կուսկուս:

Ճարպեր

Ահա մի քանի սնունդ, որոնք պարունակում են ճարպեր՝ ձկան յուղ, ձիթապտղի յուղ, գետնանուշի կարագ, ընկույզ, նուշ:

Բանջարեղեն

Կետրոնացի՛ր հակաօքսիդանտներ պարունակող բանջարեղենի վրա՝ բրոկոլի, ապանախ, գետնակաղամբ և ցանկացած այլ կանաչ բանջարեղեն:

Վարժություններ

Հիմնական վարժությունները պետք է պարունակեն հետևյալ էլեմենտները՝ կքանիստներ, հրումներ, կամուրջներ:

  • Հրումներ

Կանգնիր ուղիղ՝ ոտքերը ուսերի լայնությամբ բացած: Այնուհետև աջ ոտքով մեծ լոնք արեք առաջ և դանդաղ իջեք՝ ծանրությունը փոխանցելով այդ ոտքի վրա: Կարևոր է այդ ընթացքում մեջքը ուղիղ պահել, իսկ ծունկը 90օ-ից շատ չծալել: Այնուհետև կրկնեք մյուս ոտքով:

  • Կամուրջներ

Մեջքի վրա պառկի՛ր հատակին, ծալի՛ր ոտքերդ ուսերի լայնությամբ զատած: Այնուհետև կտրի՛ր կոնքերը հատակից՝ վերև բարձրացնելով և ձգելով մկանները: Ապա հանդարտ իջեցրու հետույքը հատակին և կրկնի՛ր այս վարժությունը մի քանի անգամ: