Նաիրա Մովսիսյանը երկարատեւ դադարից հետո կրկին հեռուստաէկրանին է։ 28-ամյա դերասանուհին այժմ նկարահանվում է «ATV»-ի «Եթե գտնեմ քեզ» սերիալում։ Շուրջ մեկ ամիս առաջ Նաիրան, իր դստեր հետ լուսանկարվելով BRAVO.am-ի ֆոտոշարքում, պատմել էր, որ սպասում է հարմար առաջարկի եւ մեծ ցանկություն ունի վերադառնալ թատրոն ու հեռուստատեսություն։
- Սերիալում նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացար։
- Անկեղծ ասած, պատահական ստացվեց։ Պրոդյուսեր Ելենա Արշակյանն առաջարկեց, հաջորդ օրվանից արդեն նկարահանման տաղավարում էի։
- Ինչպիսի՞ն է նոր կերպարդ՝ Լուսին, ինչո՞վ է նման կամ տարբեր նախորդներից։
- Այստեղ մասնագիտական մեծ դիապազոն ունեմ։ Նման է երեւի միայն նրանով, որ այստեղ եւս կա մեկը, որն ինձ օգնում է ֆինանսապես։ Մնացած առումներով փորձում ենք կերպարս տարանջատել ընդհանուր ցավալի թեմաներից եւ հեռուստադիտողին պոզիտիվ լիցքեր հաղորդել:)։
- Դադարից հետո ամենից շատ ի՞նչն էիր կարոտել։
- Հեշտությամբ ադապտացվեցի։ Կարոտել էի խաղընկերներիս, նաեւ կերպար ստեղծելուն։ Շնորհակալ եմ այն դիզայներներին, որ հագուստ են տրամադրում նկարահանումներիս համար։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: