Cosmo.ru-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Լոպեսի ներկայացուցիչները Լոս Անջելեսում դատարանում դատական հայց են ներկայացրել Թիմոթի Մակլանահենի դեմ: Վերջինս Լոպեսի երկրպագուներից է, բայց այն նաև հայտնի է որպես աստղերի «որսորդ»: Նրան մեղադրանք է առաջադրվել մասնավոր սեփականության սահմանները խախտելու հոդվածով: Նա ներթափանցել է երգչուհու տան տարածք և պնդել է, որ անձնապես հանդիպի Լոպեսի հետ: Դատարանը որոշել է արգելել նրան 100 մետրից ավելի մոտենալ աստղին, նրա ընտանիքին, տանը և աշխատավայրին:
Հավանաբար, երգչուհու ներկայացուցիչները նման խափանման միջոցը անբավարար են համարում և պնդում են, որ հետագայում կրկին քննարկվի գործը և ավելի խիստ պատժի սահմանվի երկրպագու հանդեպ: