"What if" երգը, որով Ռուսաստանի «ձայն» նախագծի հաղթող Դինա Գարիպովան ներկայանալու է «Եվրատեսիլ 2013-ին» -ին, երեկ ուղիղ եթերում հնչել է առաջին անգամ:

Երգի պրեմիերան տեղի է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակի երեկոյան» ծրագրի ընթացքում: Շվեդ պրոդյուսերներ Գաբրիել Ալարեսի, Իհակիմ Բորնբերգի և ռուսական "Автограф" խմբի նախկին անդամ Լեոնիդ Գուտկինի հեղինակած երգին հետևել է ամբողջ երկիրը:

Առաջին ալիքը որոշել է ցուցադրել շատ սովորական կադրեր' ավանդական դարձած տեսահոլովակի փոխարեն: Հիշեցնենք, որ ՙԵվրատեսիլ 2013՚-ը տեղի է կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում, մայիսի 14-ին, 16-ին և 18-ին:

Հայաստանը երգն ընտրելու է մարտի 2-ին: Առաջին ալիքի ուղիղ եթերում Գոռ Սուջյանը կկատարի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: