«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այսօրվանից սկսում է ներկայացնել նախագծի մասնակիցների երգերի պրեմիերաները։
Այսօր ներկայացվել են Ամալյա Մարգարյանի, Հայկ Կասպարովի, «Նեմրա»–ի, Թամար Կապրելիանի և Սուրեն Պողոսյանի մրցութային երգերը։
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն փետրվարի 3-ից։
Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։