Նոր հետազոտությունն ապացուցել է, որ ողջ կյանի ընթացքում պարբերաբար օմեգա-3 յուղային թթուներով հարուստ սնունդ ընդունելը կարող է կանխել կաթնագեղձի քաղցկեղային ուռուցքի աճը։
Ըստ ՌԲԿ-ի, օմեգա -3 յուղային թթուներով հարուստ սնունդ օգտագործելիս ուռուցքի չափը նվազում է 30%-ով։ Օմեգա -3 յուղային թթուների ընդհանուր հիմքը ձկան, ջրիմուռների, կաղամարի ու որոշ բուսական յուղերն, օրինակ՝ կտավատինն ու կանեփինը։
Հիշեցնենք, որ կաթնագեղձի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի առավել տարածված տեսակն է եւ նրանց՝ քաղցկեղից մահանալու երկրորդ գլխավոր պատճառը։