Տեսակ առաջին- «ֆեյսբուքի գերիները». գրեթե միշտ դուք ցանկանում եք գեթ «մեկ վայրկյանով» մուտք գործել սոցիալական տարածություն…: Արդյունքում, գիշերը ժամը 03:00-ին դուք դեռ քնած չեք և երկխոսում եք ձեզ ծանոթ կամ գուցե և անծանոթ մարդկանց հետ.. կամ ավելի վատ… դուք սպառում եք ձեր էներգիան վիրտուալ տարածությունում վերից վար անելով…
Տեսակ երկրորդ- «լուրասերներ». երբեմն դուք որոշում եք քնելուց առաջ կարդալ մշակութային բաժնի վերջին նորությունները ցրվելու նպատակով: Արդյունքում առավոտյան ժամը 4-ին դուք CNN-ի ուղիղ եթերում հետևում եք, օրինակ, թե ինչպես են Թուրքիայում կանխում ռազմական հեղաշրջման փորձը:
Տեսակ երրորդ-«ֆիլմասերներ». քնելուց առաջ ֆիլմ դիտելը սիրում ենք գրեթե բոլորս…բայց շատ վտանգավոր է, երբ դուք հանկարծ որոշում եք դիտել սերիալ, օրինակ, 20 րոպե տևողությամբ: Արդյունքում, առավոտյան ժամը 7-ին դուք հայտնաբերում եք, որ առաջին եթերաշրջանի ավարտին մնացել է, ցավոք, 3 հավելյալ սերիա, որոնք դուք չեք հասցրել դիտել, քանի որ գուցե 1 ժամից սկսվում է ձեր աշխատանքային օրը:
Կան նաև այլ տարատեսակներ գիշերաբնակ մարդկանց, օրինակ՝ գրքասերներ, մաքրասերներ, աշխատասերներ և այլն: Պարզապես խորհուրդ բոլոր գիշերաբնակ մարդկանց. կարողացեք ճիշտ հաշվարկել, թե ինչքանով է ձեր էներգիան արդյունավետ սպառվում: