Asekose.am-ը գրում է.
Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Նունե Եսայանը և Էրիկը օրերս են վերադարձել Թեհրանից, որտեղ դեկտեմբերի 8-ին և 9-ին հանդես են եկել իրենց համերգներով: Վերջիններս պարբերաբար իրենց միկրոբլոգում Թեհրանում արված նոր լուսանկարներ էին հրապարակում, որոնցից մեկը, սակայն, առավել է գրավել համացանցային օգտատերերի ուշադրությունը: Շնորհիվ այդ լուսանկարի՝ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Նունե Եսայանը և նրա ամուսինը՝ Ավո Խալաթյանը, սպասում են իրենց երրորդ բալիկին: Դրա պատճառը, թերևս, հանդիսացել է երգչուհու լայն զգեստնը:
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Նունե Եսայանի հետ, ով ի պատասխան հնչեցրած հարցին՝ ասաց.
«Ոչ, հաստատ ոչ»,- իր խոսքը եզրափակեց երգչուհին՝ այդ կերպ հերքելով տարածված խոսակցությունը: