Օրերս Նունե Եսայանն ու Սեւակ Ամրոյանը ներկայացրին իրենց համատեղ «Իմ աննման յար» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, իսկ այսօր Նունե Եսայանը Life.panorama.am-ին պատմել է երգի պատմության ու Սեւակի հետ համագործակցության մասին:
«Նախ ասեմ, որ երգն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիներ առաջ հեղինակ Անուշ Ալեքսանյանը այս երգն ինձ նվիրեց, դրանից էլ տարիներ հետո միայն ձայնագրեցի' գրեթե յոթ տարի առաջ: Իսկ վերջերս «Երգ-երգոց» հաղորդաշարի շրջանակում Սեւակ Ամրոյանի հետ պետք է դուետով ներկայանայինք ու ես առաջարկեցի կատարել հենց այս գեղեցիկ երգը: Ստացված դուետից հետո արդեն Սեւակն առաջարկեց միասին վերաձայնագրել երգն ու տեսահոլովակով ներկայացնել հանդիսատեսին: Ինչ խոսք, ինձ համար շատ հաճելի առաջարկ էր, անմիջապես կյանքի կոչեցինք մեր գաղափարներն ու աշխատանքն իրականություն դարձավ: Երգը նախկինում էլ շատ էի սիրում ու նոր տարբերակով եւս հավանում եմ, կարծում եմ, երբ երգը լավն է, ուրեմն ամեն կերպ էլ գեղեցիկ կընկալվի»,- պատմեց Նունե Եսայանը:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: