Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքյանի համար Ամանորի եւ Սուրբ Ծննդյան գալիք տոներն առանձնահատուկ են ոչ միայն իրենց խորհրդով, այլեւ այն պատճառով, որ առաջին անգամ կնշեն որպես այր ու կին: Ամուսիններն արդեն Նոր տարվա թեմատիկայով լուսանկարներ ունեն, որոնք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին:

 

«Ֆոտոշարքը դեռ աշնանն էր նախատեսված, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով հետաձգվեց, եւ Ամանորի լուսանկարներ ստացանք: Նկարահանումը շատ ջերմ անցավ, ինչպես տարեմուտի տոներն են»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

 

Այս շրջանում «Թաքնված սեր» սերիալում նկարահանվող դերասանն ասել է, որ 2017 թվականից սպասումները բոլորովին այլ են.«Ավելի ոգեւորված ենք: Մեր առաջին Նոր տարին կլինի ամուսինների կարգավիճակում ու կընտրենք այնպիսի վայր, որ տարբերվող եւ հիշարժան լինի մեզ համար»:

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։